«Joker» ֆիլմը կներկայացվի «Օսկար 2020»-ի 16 անվանակարգերում

«Joker»-ն արդեն մրցանակի է արժանացել Վենետիկյան կինոփառատոնին, ինչպես նաև հանդիսանում է R վարկանիշ ունեցող ֆիլմերի շարքում աշխարհի ամենամեծ բյուջե ունեցողը:

Warner Bros. կինոստուդիան մտադիր է «Joker» ֆիլմը ներկայացնել «Օսկար 2020» մրցանակաբաշխության 16 հիմնական անվանակարգերում: Ընդհանուր 24 անվանակարգերից ֆիլմը կներկայացվի հետևյալ անվանակարգերում.

— Լավագույն ֆիլմ
— Լավագույն ռեժիսոր (Թոդ Ֆիլիփս)
— Լավագույն ադապտացված սցենար
— Տղամարդու լավագույն դեր (Խոակին Ֆենիքս)
— Երկրորդ պլանի լավագույն դերասան (Ռոբերտ դե Նիրո)
— Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի (Զազի Բից, Ֆրենսիս Քոնրոյ)
— Դերասանական լավագույն խումբ
— Օպերատորական լավագույն աշխատանք
— Նկարիչ-բեմադրողի լավագույն աշխատանք
— Լավագույն մոնտաժ
— Կոստյումների լավագույն դիզայն
— Լավագույն ձայնային մոնտաժ
— Լավագույն վիզուալ էֆեկտներ
— Լավագույն ձայն
— Լավագույն գրիմ ու վարսահարդարում
— Լավագույն երաժշտություն:

Մտադրությունն ինչքանո՞վ է իրատեսական կամ ի՞նչ արդյունքներ կգրանցի «Joker»-ն այս մրցանակաբաշխությունում, հայտնի կդառնա 2020թ. հունվարի 13-ին:

Ավելի վաղ մենք անդրադարձել էինք «Joker» ֆիլմին՝ նշելով, որ այն մեծ տարածում է ստացել թողարկումից բավականին կարճ ժամանակ հետո: Ֆիլմի հետ կապված համացանցում տարածում էին գտել նաև մեմեր՝ մի շարք կադրերի վերաբերյալ: Հավելենք նաև, որ «Joker»-ն արդեն մրցանակի է արժանացել Վենետիկյան կինոփառատոնին, ինչպես նաև հանդիսանում է ամերիկյան վարձույթում թողարկված, R վարկանիշ ունեցող ֆիլմերի շարքում աշխարհի ամենամեծ բյուջե ունեցողը: Նախատեսվում է, որ ֆիլմի համաշխարհային հասույթը կկազմի 900 մլն դոլար:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021