«Ջոկերի» օրինակով հոգեկան խանգարումների մասին շփոթություն է տարածվել
Ֆիլմում ներկայացվում են հիվանդություններ, որոնք հանցագործությունների պատճառ են ներկայացվում: Հոգեկան խանգարումը, իրականում, սպանության հետ անմիջական կապ չունի:
Թոդ Ֆիլիպսի «Ջոկեր» ֆիլմը մեծ լսարան է ձեռք բերել: Նրանում դիտողներից յուրաքանչյուրն իր համար նշանակալից երևույթ է ընկալում՝ միայնակ, հասարակությունից մեկուսացած մարդու, սոցիալական մեկնաբանություն, սովորական սուպերհերոս կամ սուպերչար կերպար: Ֆիլմն արժանացել է բազմաթիվ քննադատությունների՝ նշելով, որ ֆիլմում ավելորդ կերպով ռոմանտիզացված է մարդը, ով ցանկանում է վրեժ լուծել հասարակությունից: Բլոգերներն ու մամուլն այն կապել են դպրոցներում կամ հանրային վայրերում զանգվածային սպանությունների խնդրի հետ:
«Ջոկեր» ֆիլմի հերոսը, հաղորդավարին սպանելիս, հայտարարում է, որ այսպես է լինում, երբ հոգեկան հիվանդին համատեղում են հանրության հետ, որը նրան վերաբերվում է ինչպես աղբի:
Ռեժիսորի խոսքով՝ ֆիլմը պետք է պարզապես ուշադրություն հրավիրեր հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց խնդիրների վրա: Հաղորդվում է, սակայն, որ ֆիլմում կան մի շարք բացթողումներ, որոնք կարող են վնասել տառապող մարդկանց, նրանց ավելի մարգինալացնել: Տեսնենք, թե ինչով են տարբերվում «Ջոկերի» հիվանդություններն իրականից:
Ֆիլմում ցուցադրվում է գոյություն չունեցող հիվանդություն
Արթուր Ֆլեկի հիվանդությունը մի շարք խանգարումների ամբողջություն է: Թոդ Ֆիլպսը չի ցանկացել այս կարևոր կերպարին միայն մեկ հիվանդություն հատկացնել, ուստի ֆիլմում հերոսի հետ «ինչ-որ բան այն չէ», և ցուցադրվում են տարբեր ախտանիշներ: Վերջիններս ունենում են տարբեր ընթացք ու հետևանքներ, շրջապատի համար առաջացնում են բազմաթիվ վտանգներ:
Ներկայումս հոգեկան խանգարումների վերաբերյալ հստակ դիրքորոշում չկա: Այդ պատճառով էլ դրանք խանգարում են կոչվում, և ոչ՝ հիվանդություն: Այն ազդում է զգացումների, ցանկության, ինտելեկտի, մտածմունքի, վարքի վրա: Խանգարումները կարող են լինել ժամանակով կամ մշտական, վտանգավոր կամ կառավարելի:
Հերոսի մոտ մի քանի հիվանդությունների համախումբ է
«Ջոկերի» գլխավոր հերոսի մոտ առկա են միաժամանակ մի քանի հիվանդություններ: Ի սկզբանե Արթուր Ֆլեկի մոտ առկա է անգիտակցական բռնարար ծիծաղ (պսևդոբուլբարային սինդրոմ): Սա ներվոլոգիական հիվանդություն է, ոչ թե հոգեկան, քանի որ տուժում են դիմային մկաններին իմպուլս հաղորդող ուղիները: Այս դեպքում հոգեկան խանգարման խնդիր չկա, քանի որ հերոսի համար ծիծաղելի չէ, պարզապես դա կատարվում է իր կամքից անկախ:
Ֆիլմում առկա է հալյուցինացիա և զառանցանք: Օրինակ, Զազա Բիթցի հերոսուհին հերոսի հետ ակումբում է, ապա՝ հանդիպմանը, հիվանդանոցում, ավելի ուշ հայտնի է դառնում, որ դա ուղղակի տեսիլք է: Այս նշանները միասին կազմում են պարանոյայի ախտանիշը, որը բնորոշ է մտագարությանը (շիզոֆրենիա):
Սա ծանր, անբուժելի և խորացող հիվանդություն է, որի դեպքում մարդը չի կարողանում ադեկվատ գնահատել շրջակա աշխարհը: Միայն հատուկ դեղամիջոցների օգնությամբ բուժումները կարող են հիվանդին օգնել և դանդաղեցնել հիվանդության ընթացքը:
Արթուրի մոտ առկա է նաև բացասական մտքերի խնդիրը, որը բնորոշ է դեպրեսիային և երկբևեռ աֆեկտիվ խանգարմանը: Սա արտահայտվում է էյֆորեայով և հիպերակտիվությամբ, որոնք երևում են ֆիլմի վերջին հատվածում: Հերոսի մոտ նկատվում է նաև հետտրավմային սթրեսային խանգարում. խնդիրների մեծ մասը նրա մոտ առաջացել են մանկության տարիներին նրա նկատմամբ դաժան վերաբերմունքի պատճառով:
Ֆիլմում երևում է նաև անհատի ապասոցիալական խանգարման կամ սոցիոպատիայի մասին: Այդպիսի խնդիրներ ունեցողներն առանձնանում են ագրեսիվությամբ, էգոիզմով, դաժանությամբ, սոցիալական նորմերի ժխտմամբ: Նրանք հաճախ հակված են հանցագործությունների և հակասոցիալական գործողությունների: Այս խնդրով տառապողները, սակայն, հասկանում են, թե ինչ են անում և մտավոր խախտում չունեն:
Այսպիսով, հեղինակները Ջոկերի կերպարում համախմբել են միանգամից մի քանի հիվանդություն, սակայն դրանցից ոչ մեկն ամբողջությամբ չեն ներկայացրել: Արդյունքում` այդ հիվանդությունների միայն խիստ բացասական կողմերն ու ոչ արժանահավատ երևույթներն են արտահայտվել ֆիլմում
Հասարակությունը մեղավոր չէ հոգեկան խանգարումների մեծ մասի հարցում
Որոշ խանգարումներ, իրապես, կարող են ծագել ու խորանալ կյանքի տրավմատիկ փորձի, սթրեսի, անհաջողություններ, ճնշումների հետևանքով: Բայց, միաժամանակ, շատ հիվանդություններ առաջանում են անկախ:
Օրինակ, անհատի բիպոլյար խանգարումը ներքին պատճառներ ունի, շիզոֆրենիան նույնպես կապվում է գենետիկ խախտումների հետ: Մինչ օրս հոգեկան հիվանդությունների պատճառներն անհայտ են, բայց հայտնի է, որ դրանք կարող են ծագել ապահովված մարդկանց, արտաքին պատճառներ չունեցող մարդկանց մոտ:
Եթե Արթուր Ֆլեկն իսկապես շիզոֆրենիայով էր տառապում, ապա նրան կարող էր օգնել միայն դեղաբուժությունը: Ուստի հանրությունը մի բանում էր մեղավոր. սոցիալական ծառայությունները չէին վերահսկում դեղերի ընդունումն անհրաժեշտ կերպով:
Սովորաբար հոգեկան հիվանդները վտանգավոր չեն
Մարդկանց մոտ տպավորություն է, թե հոգեկան խնդիրներ ունեցողները վտանգավոր են, ոչ ադեկվատ, ագրեսիվ: Ցավոք, «Ջոկերի» գլխավոր հերոսն ամրապնդում է այս համոզմունքը` սպանություններ գործելով:
Բայց իրականում հոգեկան խնդիրներ ունեցողների մեծ մասն իրենից վտանգ չի ներկայացնում: Նրանցից շատերն ունեն էմոցիոնալ կամ մտավոր խնդիրներ, բայց գործում են սովորական մարդու նման:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ շիզոֆրենիայով կամ նմանատիպ հիվանդություններով տառապողներն 2,5 անգամ ավելի շատ են դառնում հանցագործների զոհ, քան առողջները:
Շիզոֆրենիայի դեպքում մարդը կորցնում է հետաքրքրությունը շրջապատի նկատմամբ, դառնում է անտարբեր՝ իր և մյուսների հետ կատարվելիքի նկատմամբ: Ժամանակի ընթացքում նա արդեն չի կարողանում կապել սեփական կոշիկների թելերը, լողանալ կամ հագնվել և այլն:
Այդ պատճառով չի կարելի ասել, թե Արթուր Ֆլեկի մոտ շիզոֆրենիա է, չնայած հալյուցինացիաներին: Նա հետևում է իրեն, աշխատանքի գնում, խնամում մորը:
Հազվադեպ դեպքերում է միայն հիվանդությունն այնքան խորանում, որ շրջապատի համար վտանգավոր է դառնում: Սակայն նմանատիպ վտանգ են ներկայացնում ալկոհոլ, թմրանյութ օգտագործողները, սոցիոպատիայով հիվանդները, բայց նրանք հոգեկան խանգարումներ ունեցող չեն:
Զանգվածային սպանությունների և հոգեկան հիվանդության միջև կապ չկա
ԱՄՆ-ում հանցագործություն կատարողների միայն 3-5 տոկոսն է հոգեկան հիվանդ: Այդպես է նաև Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում, այլ երկրներում: Այսինքն հոգեկան խանգարումներ ունեցողների կողմից հանցագործություն կատարելու հավանականությունն այնքան է, ինչքան առողջների մոտ: Իսկ առավել ծանր վիճակում գտնվողներն ի վիճակի չեն որևէ գործողություն կատարել:
Հաճախ են մարդասպաններն ասոցացվում հոգեկան հիվանդների հետ, սակայն դա պարզապես երևույթի մեկնաբանություն է: Սպանությունները կարող պայմանավորված լինել բազմաթիվ այլ պատճառներով, իսկ հոգեկան հիվանդի համար դա դժվար է:
«Ջոկերը», այսպիսով, ավելորդ անգամ հաստատում է այն սխալ կարծիքը, թե հոգեկան հիվանդություններնի պատճառով են մարդիկ ծանր հանցագործություն կատարում:
Արթուրին հանցագործությունների համար պետք է դատել, ոչ թե՝ բուժել
Ֆիլմի հիմնական մոլորությունը վերջնամասում է, որտեղ գլխավոր հերոսն իր մեղքերն արդարացնում է՝ նշելով, հասարակությունը հրաժարվել է հոգեկան հիվանդից:
Ու թեև սա մեկ կերպարի տեսակետն է, բայց ամբողջ կինոնկարի համար եզրակացություն է հանդիսանում: Իրականում հիվանդությունն այստեղ պատճառ չէ. գլխավոր հերոսը պետք է խստորեն պատասխան տա իր արարքների համար:
Այս առումով հոգեբանական պրակտիկայում և արդարադատությունում գործում է անհամատեղելիություն հասկացությունը: Հոգեկան հիվանդությունը դեռ բավարար չէ, որպեսզի մարդուն ազատեն պատասխանատվությունից: Հիվանդությունը պետք է անմիջական կապ ունենա արարքի հետ, այլ ոչ թե ուղղակի հանցագործի մոտ առկա լինի:
Շիզոֆրենիկը, ով չի հասկանում, թե որտեղ է, ով է ինքը, չպետք է պատասխանատվություն կրի իր արարքի համար, քանի որ դա իր որոշումը չէ, այլ հիվանդության հետևանք, դժբախտ պատահար: Բայց եթե նա ունի էմոցիոնալ խանգարում, սակայն պահպանվել է ինտելեկտն ու մտածողությունը, ճանաչում է իր արարքները, ապա պետք է կրի պատիժ:
Արթուր Ֆլեկը հիանալի հասկանում է, որ ատրճանակից արձակված գնդակի դիպելու է հաղորդավարին: Նրան ոչ ոք չի ստիպել կրակել, ինքն է որոշել դա անել: Ֆլեկի մոտ չկա խոսքի խանգարում, հասկանում է՝ որտեղ է, ինչ են իրենից հարցնում, հիշում է և հասկանում Մյուրրեյի սպանության մոտիվը՝ վրեժ և ուշադրություն: Այդ պատճառով նրա դեպքում հոգեկան խանգարման հանգամանքը արդարացում չէ:
«Ջոկերը» տեղիք է տալիս մտածելու, թե հանրությունն ինչքանով է մեղավոր ողբերգության համար, սակայն հոգեկան հիվանդությունն այստեղ կապ չունի: Ցավոք, հեղինակներին չի հաջողվել հոգեկան հիվանդությունը ներկայացնել այնպիսին, ինչպիսին այն իրականում է: Իրականում հոգեկան խանգարումը տարբեր հիվանդությունների մի ամբողջ ցանկ է:
Ֆիլմի թողարկումից հետո ամերիկացի լրագրողները բազմիցս գրել են, թե այն վտանգ է ստեղծում և կարծես կոչ է անում բռնության: Իրական վտանգն այլ տեղում է. ֆիլմը խարանում է հոգեկան հիվանդություն` այն ներկայացնելով որպես չարաստեղծ: Կարծիք կա, որ եթե Ջոկերը գիտակցաբար և առողջ վիճակում լիներ, ապա նրա հակամարտությունը հասարակության հետ ավելի իմաստալից կլիներ:
Մեկնաբանությունները