Մահացել է Կարեն Վարդանյանը

Կարեն Վարդանյանը դիմակներն անվանում էր «նամորդնիկներ»: Նա իշխանությունների քննադատներից մեկն էր, բազմաթիվ կոնսպիրոլոգիական տեսություններ առաջադրող գործիչ և, միաժամանակ, ՏՏ ոլորտի զարգացման գործում մեծ ներդրում ունեցող գիտնական:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հայտնել է, որ մահացել է «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Մահվան պատճառը դեռևս հայտնի չէ:

Հիշեցնենք, որ Կարեն Վարդանյանը բազմաթիվ հարցերում քննադատում էր ինչպես նախկին, այնպես էլ նոր իշխանություններին: Վերջիններիս, մասնավորապես, մեղադրում էր կորոնավիրուսի շրջանակներում «մարդկության դեմ գործած հանցագործությունների մեջ»: Տարբեր լրատվամիջոցներով Վարդանյանը մշտապես խոսում էր Բիլ Գեյթսի՝ չիպավորման ծրագրերի և կորոնավիրուսի արհեստականության մասին:

Կարեն Վարդանյանը ծնվել էր 1963 թվականին: Նա 1986թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկ ինստիտուտը` որպես հիդրոինժեներ, իսկ 2009թ. դասընթաց անցել ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանում` Քենեդու կառավարման դպրոցում: Կարեն Վարդանյանը 7 արտոնագրված գյուտերի հեղինակ է։

Նրա անվան հետ են կապվում Հայաստանում տեխնոլոգիական ոլորտում ստեղծված ու կայացած մի շարք նախաձեռնություններ, ինչպիսիք են ԱՏՁՄ-ը, Դիջիթեք էքսպոն, Արմաթ լաբորատորիաներն, Դիջիթեք բիզնես ֆորումը, ՏՏ համաշխարհային կոնգրեսը և այլն: Ոլորտի ներկայացուցիչները բարձր են գնահատում նրա ավանդը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021