Ստեփանակերտի օդանավակայանն առաջիկայում կարող է շահագործվել

Արցախի նախագահի խորհրդականի հաղորդմամբ՝ օդանավակայանը պատերազմի օրերին թիրախավորվել է հակառակարդի կողմից, սակայն լուրջ վնասներ չի կրել. կարելի է արագ վերականգնել և շահագործել: Նա հնարավոր է համարել, որ օդանավակայանը հենց այս տարի արդեն կարող է շահագործվել:

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ ակնկալվում է՝ Ստեփանակերտի օդանավակայանը կվերաբացվի և կլինելի ոչ միայն ռազմական, այլև՝ քաղաքացիական նշանակության։ Նրա խոսքով՝ օդանավակայանը պետք է ծառայի որպես տրանսպորտային հանգույց, ապաշրջափակման, հաղորդակցության վերաբացման կարևոր օբյեկտներից մեկը:

Բաբայանը նշել է, որ օդանավակայանի գործարկումն Արցախի վերականգնման անհրաժեշտության տեսակետից չափազանց կարևոր նշանակություն ունի: Նա հնարավոր է համարել, որ օդանավակայանն այս տարի արդեն կարող է շահագործվել:

Արցախի նախագահի խորհրդականի հաղորդմամբ՝ օդանավակայանը պատերազմի օրերին թիրախավորվել է հակառակարդի կողմից, սակայն լուրջ վնասներ չի կրել. հնարավոր է արագ վերականգնել և շահագործել:

Փորձագետ Ալեքսանդր Խրոլենկոյի խոսքով՝ Երևանի Էրեբունի օդանավակայանից Ստեփանակերտ հեռավորությունը 320 կմ է: Սկզբնական շրջանում ռուս խաղաղապահներն այս ճանապարհով են տեղափոխվել Արցախ: Ավելի ուշ՝ նոյեմբերի 28-ից, կիրառվել է նաև Ադրբեջանի տարածքով մինչև Բարդա ձգվող երկաթուղին: Այդուհանդերձ՝ տարվա մեջ 2 անգամ անձնակազմի հերթափոխ կատարելու և անհրաժեշտության դեպքում արագ արձագանքման համար սա բավականին հեռու, ծախսատար և ժամանակատար է:

Մինչդեռ Ստեփանակերտից ընդամենը մի քանի կմ հեռավորության վրա գտնվող օդանավակայանը, Խրոլենկոյի խոսքով, կարող է ընդունել նաև ռազմատրանսպորտային ծանր ավիացիան:

Օդանավակայանի թռիչքները դադարել են 1990-ականների պատերազմի ժամանակ: Առկա և հետագայում կառուցված ենթակառուցվածքները վնասներ են կրել 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ժամանակ՝ ադրբեջանական հարվածներից: Օդանավակայանի թռիչքավայրէջքային ուղին 2,2 կմ է: Տեղանքը թույլ է տալիս այն երկարացնել 1 կմ-ով, կողքից կառուցել երկրորդը:

Հիշեցնենք, որ Ստեփանակերտի օդանավակայանը շահագործման պատրաստ էր նաև 2011թ., սակայն մայիսի 9-ին նախատեսված գործարկումն անորոծ ժամկետով հետաձգվեց: Ադրբեջանը սպառնացել էր ոչնչացնել Ստեփանակերտի օդանավակայանում վայրէջք կատարող ինքնաթիռները: Դրան ի պատասխան` Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե պատրաստ է լինել Երևան-Ստեփանակերտ առաջին չվերթի առաջին ուղևորը: Այն այդպես էլ չկայացավ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021