Ղազախստանում Սու-30ՍՄ է կործանվել. օդաչուները կատապուլտ են արել

Բազմաթիրախային Սու-30ՍՄ ինքնաթիռը կործանվել է Կարագանդայի շրջանում: Ավիավթարը տեղի է ունեցել ուսումնավարժական թռիչքի ժամանակ: Երկու օդաչուներն էլ ողջ են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ինքնաթիռի կործանման պատճառները դեռևս հայտնի չեն:

Ղազախստանի ռազմաօդային ուժերի Սու-30ՍՄ կործանիչը կործանվել է Կարագանդայի շրջանում: Ինչպես հաղորդվում է, ավիավթարը տեղի է ունեցել ուսումնավարժական թռիչքի ժամանակ: Ինքնաթիռը կործանվել է Բալխաշ քաղաքի ավիացիոն ուսումնական կենտրոնի վայրէջքի հրապարակ մուտքի ժամանակ:

Անձնակազմը հասցրել է կատապուլտ անել: Հաղորդվում է, որ երկու օդաչուներն էլ ողջ են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ինքնաթիռի կործանման պատճառները դեռևս հայտնի չեն: Հետազոտության նպատակով ստեղծվել է հատուկ հանձնաժողով:

Բազմաթիրախային Սու-30ՍՄ-ները Ղազախստանի զինված ուժերում են 2015 թվականից: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ղազախստանի պաշտպանության նախարարությունը նախատեսում է ձեռք բերել ընդհանուր առմամբ 36 միավոր Սու-30ՍՄ:

Ինչպես հայտնի է, Սու-30ՍՄ-ը ռուսական արտադրության 4++ սերնդի բազմաթիրախային կործանիչ է: Հիմնական խնդիրն օդային գերակայության հաստատումն է: Տրված առաջադրանքները կարող է կատարել անկախ եղանակային պայմաններից ու օրվա ժամից: Բացի օդային թիրախներից, կործանիչը հաջողությամբ կարող է խոցել նաև վերերկրյա օբյեկտները, կատարել հետախուզություն և տվյալները փոխանցել խմբի այլ ինքնաթիռների:

Հիշեցնենք, որ Հայաստանի զինված ուժերում առկա է 4 միավոր Սու-30ՍՄ կործանիչ, որոնց հրթիռների առկայության վերաբերյալ վերջին շրջանում հայկական ռազմաքաղաքական վերնախավում ակտիվ քննարկումներ էին ծավալվել:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021