Բասերմանի համոզմամբ` Արցախում պատերազմը չի վերսկսվի, քանի դեռ ռուս խաղաղապահներ կան

Անատոլի Բասերմանը չի բացառել, որ Վրաստանը կշարունակի մասնակցել Հայաստանի տնտեսական շրջափակմանը, և որ Թուրքիան փորձելու է ավելին ստանալ: Նրա խոսքով` տնտեսական պատերազմները սովորաբար ավելի վտանգավոր կարող են լինել, քան` թեժ մարտերը:

Հայտնի խորագիտակ, հրապարակախոս և քաղաքական խորհրդատու Անատոլի Բասերմանն անդրադարձել է նախորդ` 2020թ. ընթացքում աշխարհում տեղի ունեցած լրջագույն գործընթացներին: Մասնավորապես` խոսել է կորոնավիրուսային համավարակի, նրա հետևանքների, ինչպես նաև Արցախյան 2-րդ պատերազմի:

Պատասխանելով պատերազմում հայկական կողմի կրած պարտության պատճառների վերաբերյալ հարցին` Բասերմանը նշել է, որ ոչ միայն համավարակն էր ստեղծել նպաստավոր պայմաններ, այլև ամեն ինչ նախապես ծրագրվել էր: Նա հիշեցրել է, որ դեռևս 2018թ. հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի հակառակորդները հայտարարում էին, որ «Փաշինյանը գալիս է հողերը հանձնելու»:

Պարտության պատճառներից Բասերմանն առանձնացրել է կադրային քաղաքականությունը հատկապես հետախուզական կառույցներում: Նրա խոսքով` մարտական փորձառություն ունեցող գեներալները տարբեր պատճառներով հեռացված էին համակարգից: Փորձառուներին փոխարինած հետախույզները, Բասերմանի համոզմամբ, լիովին չեն տիրապետել իրենց աշխատանքին, այդ պատճառով աչքաթող է արվել Ադրբեջանի պատրաստությունը պատերազմին:

Բասերմանը պնդում է, որ այն դեպքերում, երբ շարքային հետախույզների զգուշացումները հաճախ պատշաճ ուշադրության չեն արժանացել հետախուզական և հակահետախուզական ստորաբաժանումների ղեկավարների կողմից:

Անատոլի Բասերմանի խոսքով` պարտված երկրները ձգտում են ռևանշի. Ադրբեջանին նույնպես դա վերաբերում է: Բաքուն Արցախը կորցնելուց հետո պատրաստվել է հակահարձակմանը` զորքը մարզելով, զինատեսակներ ձեռք բերելով: Ընդ որում` զենք է գնել տարբեր երկրներից` Ռուսաստանից, Թուրքիայից և այլն:

Բասերմանը նշում է, որ Հայաստանն այդ ամենին ուշադրություն չի դարձրել նաև Փաշինյանից առաջ` ոգևորված հաղթողի կոչումով:

Իրավիճակի փոփոխության վերաբերյալ հարցին պատասխանելիս` Բասերմանն ընդգծել է, որ քանի դեռ Արցախում ռուս խաղաղապահներ են տեղակայված, ռազմական գործողություններ տեղի չեն ունենա: Սակայն նա չի բացառել, որ միմյանց վրա ճնշումների այլ գործիքներ չեն կիրառվի:

Բասերմանը չի բացառել նաև, որ Վրաստանը կշարունակի մասնակցել Հայաստանի տնտեսական շրջափակմանը, և որ Թուրքիան փորձելու է ավելին ստանալ: Նրա խոսքով` տնտեսական պատերազմները սովորաբար ավելի վտանգավոր կարող են լինել, քան` թեժ մարտերը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021