Ալիևն առաջարկել է Հայաստանն Արցախին կապող նոր միջանցք ստեղծել՝ Լաչինի փոխարեն

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Բաքուն նախատեսում է նոր միջանցք կառուցել, որը Հայաստանը կմիացնի Լեռնային Ղարաբաղին: Դրա փոխարեն Լաչին (Բերձոր) քաղաքն անցնելու է Ադրբեջանին:

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Բաքուն նախատեսում է նոր միջանցք կառուցել, որը Հայաստանը կմիացնի Լեռնային Ղարաբաղին: Ալիևի խոսքով՝ դրա փոխարեն Լաչին (Բերձոր, խմբ.) քաղաքն անցնելու է Ադրբեջանին:

Իլհամ Ալիևը նաև նշել է, որ Նախիջևանի միջանցքի վերաբերյալ իրենց համաձայնությունն են հայտնել և՛ Թուրքիայի նախագահ Էրդողանը, և՛ Ռուսաստանի նախագահ Պուտինը:

Ալիևը, խոսելով Արցախի՝ հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքներին, հայտարարել է. «Այսօր Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ Ադրբեջանի քաղաքացիներ են։ Ես ևս մեկ անգամ ուզում եմ ասել, որ նրանք կտեսնեն, որ միասնական Ադրբեջան պետության կազմում նրանց կյանքը լավ է լինելու»։

Հիշեցնենք, որ Լաչինի շրջանը, համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, դեկտեմբերի 1-ին անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Շրջանով է անցնում 5 կմ լայնությամբ միջանցքը, որով ապահովվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ցամաքային կապը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021