Եվրոպայի լիգայի խաղն ընդհատվել է Արցախի դրոշի պատճառով. հարցին միացել է Ադրբեջանի ԱԳՆ-ը

Խաղի ընթացքում ադրբեջանցի ֆուտբոլիստների գլխավերևում հայտնվել է դրոն՝ Արցախի դրոշը ծածանելով մարզադաշտում: Մարզիկները վրդովվել են, բայց դրոնին հարվածել չեն կարողացել:

Հոկտեմբերի 3-ին Եվրոպայի լիգայի Դյուդելանժ — Քարաբաղ ֆուտբոլային հանդիպման ժամանակ ուշագրավ միջադեպ է գրանցվել: Խաղը ընթացքում ֆուտբոլիստների գլխավերևում հայտնվել է դրոն՝ Արցախի դրոշը պտտելով մարզադաշտում:

Արցախի դրոշն ադրբեջանցի ֆուտբոլիստների գլխավերևում / ©pressball.by

Ադրբեջանցի մարզիկները փորձել են գնդակով հարվածել դրոնին, բայց չի ստացվել:

Վրդովվել են նաև Բաքվի ակումբի երկրպագուները, իսկ դրոշը շարունակել է ծածանվել Լյուքսեմբուրգի մարզադաշտում: Արդյունքում ֆուտբոլային հանդիպումն ընդհատվել է, կրքերը հանդարտվելուց հետո միայն վերսկսվել:

Ադրբեջանցի երկրպագուները դժգոհ են / ©Tageblatt Lëtzebuerg

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ միջադեպի հետ կապված հարց է բարձրացրել Ադրբեջանի արտգործնախարարությունը: Վերջինս իր դեսպանին հանձնարարել է Լյուքսեմբուրգի իշխանություններից հավաստիացում ստանալ, որ սադրիչները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ:

Արցախի դրոշը՝ Դյուդելանժ — Քարաբաղ խաղի ժամանակ / ©ridus.ru

Պարզվել է, որ «սադրիչները» Հայաստանի հավաքականի երկրպագուների խումբն է՝ First Armenian Front (FAF):

Տղաներն իրենց հաջող գործողություններից հետո այսպիսի նկար են հրապարակել:

Դյուդելանժ ակումբն իր հերթին հայտարարել է, որ կապ չունի միջադեպի հետ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021