Երկրպագուն հարձակվել է երգչուհու վրա` նկարում աչքերի անդրադարձի ու պատուհանից ընկնող լույսի միջոցով գտնելով նրա տունը

Սմարթֆոնների որակյալ տեսախցիկների դարաշրջանում նոր ֆոբիա է ի հայտ եկել. Ճապոնիայում երիտասարդը մանրամասն ուսումնասիրել է երգչուհու նկարը. մեծացնելով՝ բիբերի անդրադարձով գտել է երգչուհու բնակության վայրը:

Տարեցտարի սմարթֆոնների տեսախցիկները դառնում են ավելի լավը: Սակայն առօրյան սոցցանցերում տեղադրելն ունի նաև հակառակ ազդեցությունը. չարամիտները դրանց շնորհիվ տվյալներն են հավաքում՝ հավանական զոհերի հասցեները բացահայտելով: Եվ հաճախ նրանք հուշումների որոնումներն իրականացնում են շատ մանրակրկտորեն:

Սեպտեմբերի 1-ին երկրպագուն հարձակվել է հանրահայտ Tenshitsukinukeniyomi փոփ-խմբի մասնակցի՝ Էնա Մացուոկուի վրա: Երկրպագուն դարանել է Տոկիոյում գտնվող տան մոտ, երգչուհու բերանը փակել թաշկինակով և քարշ տվել մութ անկյուն: Աղջիկը դիմադրել է, վնասվածքներ ստացել: Հարձակվողը փախուստի է դիմել, բայց շուտով ոստիկանությունը ձերբակալել է նրան:

Պարզվել է՝ երկրպագուն 26-ամյա Հիբիկի Սատոն է: Վերջինս իրեն մեղավոր է ճանաչել և պատմել, թե ինչպես է հայտնաբերել 21-ամյա երգչուհու բնակավայրը, որի մասին տեղեկություն ոչ մի տեղ չի հաղորդվել: Պարզվել է՝ երիտասարդն օգտվել է Մացուոկայի սոցցանցերի նկարներից ու տեսանյութերից.

  • Մանրամասն ուսումնասիրել է նրա սելֆիները՝ նկարները մեծացնելով և դիտելով բիբերի մեջ: Այդպիսով երկրպագուն տեսել է երկաթգծի կայարանը, որի մոտակայքում էլ երգչուհին բնակվել է:
  • Օգտվել է Google Maps-ից և Google Street View-ից՝ ուսումնասիրելով տարածքի մի շարք բնակարաններ:
  • Սատոն վստահեցրել է, որ ճշտել է տունը և նույնիսկ հարկը, որտեղ ապրում է Մացուոկան, ինչ անկյամբ է արված նկարը, որ պատուհանից է լույսն ընկնում: Այդ ամբողջ տեղեկությունը նա ստացել է երգչուհու սոցցանցերի նկարներից:
Հիբիկի Սատո / ©tjournal.ru

Ճապոնական ոստիկանությունը չի հստակեցրել, թե հանցագործին ինչ պատիժ է սպասվում: 2016թ. կառավարությունն օրենք է ընդունել օնլայն-հետապնդումների վերաբերյալ: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մեկ այլ երկրպագու դանակով հարձակվել է երգչուհի Մայու Տոմիտայի վրա: Ավելի ուշ պարզվել է, որ Տոմիտան բազմիցս է դիմել ոստիկանություն՝ գանգատվելով օնլայն-հետապնդումներից:

Մեկնաբանելով Մացուոկայի հետ տեղի ունեցած միջադեպը՝ ոստիկանությունից հաղորդել են, որ մարդիկ պետք է հասկանան, որ սոցցանցերում նկարներ և տեսանյութեր տարածելն առաջացնում է իրենց անձնական տվյալների բացահայտման վտանգ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021