183

Մահացել է տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը

ԽՍՀՄ կրկնակի հերոս տիեզերագնացն, ով առաջինն էր դուրս եկել բաց տիեզերք, 85 տարեկան էր: Մանվան պատճառների մասին դեռևս չի հաղորդվում:

Ալեքսեյ Լեոնով
Ալեքսեյ Լեոնով / ©iz.ru / Հեղինակ՝ неизвестен, фото предоставлено пользователем

Ալեքսեյ Լեոնովը խորհրդային տասնմեկերորդ տիեզերագնացն էր և առաջինը, որ դուրս էր եկել բաց տիեզերք: 85-ամյա Լեոնովը ԽՍՀՄ կրկնակի հերոսի կոչում ուներ:

Ս.թ. փետրվարին հայտնի էր դարձել, որ լեգենդար տիեզերագնացը պլանային բուժումներ ստանալու նպատակով մեկնել է արտասահման: Մամուլի տեղեկություններով՝ Ալեքսեյ Արխիպովիչը գանգատվել է երիկամներից և ընդունել դիալիզ:

1965թ. Ալեքսեյ Լեոնովը հանդիսացավ առաջին մարդն աշխարհում, որ դուրս եկավ բաց տիեզերք: Նա ուղեծիր է դուրս եկել «Восход-2» տիեզերանավով՝ Պավել Բելյաևի հետ թռչելով որպես երկրորդ օդաչու: Այդ ժամանակ Լեոնովը հաջողությամբ հաղթահարել է իր հետ պատահած արտակարգ իրավիճակը, երբ տիեզերական սկաֆանդրն իրեն թույլ չի տվել վերադառնալ տիեզերանավ:

Ալեքսեյ Լեոնովը՝ բաց տիեզերքում / ©Роскосмос ТВ

1975թ. հուլիսին նա մասնակցել է պատմության մեջ առաջին անգամ տեղի ունեցող տիեզերական համատեղ թռիչքին՝ խորհրդային «Союз-19» և ամերիկյան «Apollon» տիեզերանավերի մասնակցությամբ: Այդ ժամանակ Լեոնովի հրամանատարությամբ երկու երկրների տիեզերանավերը հաջողությամբ կատարեցին իրենց խնդիրը:

Ալեքսեյ Լեոնովը հայտնի է նաև նկարներով: Նրա աշխատանքները ցուցադրվում և հրապարակվում են բազմաթիվ օրինակներով: Դրանցից մեկը պատկերված է մարդու կողմից տիեզերք դուրս գալու 15-ամյակի առթիվ թողարկված նամականիշի վրա: 1970-1991թթ. Լեոնովը զբաղեցրել է Տիեզերագնացների պատրաստման կենտրոնի փոխտնօրենի պաշտոնը, որից հետո անցել է թոշակի:

Ռուսաստանցի տիեզերագնացն ավիացիայի գեներալ-մայորի կոչմամբ է դադարեցրել ծառայությունը: Այդ ընթացքում նա հասցրել է ստանալ 50 պարգև՝ պարգևավճարներ, մեդալներ, օրդեններ: Թոշակի գնալուց հետո նա աշխատել է և ղեկավարել տիեզերական ծրագրեր, եղել է «Ալֆա-բանկի» տնօրենների խորհրդի անդամի խորհրդական, «Միասնական Ռուսաստան» կուսակցության բարձրագույն խորհրդի անդամ:

Տեքստում վրիպա՞կ եք գտել։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl (Cmd) + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Facebook-ում և Google News-ում

Հանրաճանաչ

Նոյեմբերի 4, 14:03
Հ. Թումանյան

Չինաստանի և Ֆիլիպինների արտգործնախարարները նոյեմբերի 3-ի հեռախոսազրույցում պայմանավորվել են պահպանել դիվանագիտական կապը։ Հարավչինական ծովում կողմերի հավակնությունները շարունակում են բախվել, իսկ վեճի կարգավորման նոր համաձայնության մասին չի հայտարարվել։

Նոյեմբերի 4, 20:09
Հ. Թումանյան

Բրազիլիայում հայտնաբերված դինոզավրի ոտքի բրածո ոսկրում գիտնականները գտել են հեմի՝ հեմոգլոբինի բաղադրիչի հետքեր։ Դրանք պահպանվել են ոսկրի անոթային խողովակներում՝ հանքայնացած գոյացությունների ներսում, որոնք հետազոտողները համարում են արյան կարմիր բջիջների մնացորդներ։

Նոյեմբերի 6, 12:34
Հ. Թումանյան

Աստղի լույսը հեռացնելու նոր մեթոդով աստղագետներն առաջին անգամ ստացել են 51 Էրիդանի b հսկա էկզոմոլորակի պատկերը 4,3 միկրոմետր ալիքի երկարությամբ։ «Ջեյմս Ուեբ» տիեզերական աստղադիտակի նույն տվյալների նախորդ մշակման ժամանակ մոլորակի ազդանշանը չէր երևացել։

Հոկտեմբերի 30, 19:14
Հ. Թումանյան

Binance կրիպտոարժութային բորսան հայտարարել է, որ կիբերհարձակման հետևանքները վերացնելու համար իր միջոցներից պահուստավորել է ավելի քան 6,34 միլիարդ դոլար։ Ընկերության նախնական գնահատմամբ՝ միջադեպի ընդհանուր վնասը մոտ 6,3 միլիարդ դոլար է։ Բորսան խոստացել է ամբողջությամբ ծածկել օգտատերերի կորուստները։

Նոյեմբերի 1, 20:00
Հ. Թումանյան

Սենեգալում հոկտեմբերի 31-ին բացվել են Դակար-2026 պատանեկան օլիմպիական խաղերը՝ Աֆրիկայում անցկացվող առաջին օլիմպիական մարզական իրադարձությունը։ Մինչև նոյեմբերի 13-ը Դակարում և հարակից երկու քաղաքներում կմրցեն շուրջ 2700 պատանի մարզիկներ։

Նոյեմբերի 3, 16:15
Հ. Թումանյան

Բջջային մշակույթների և մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ cGAS սպիտակուցի կորուստը մեծացնում է բջիջներում խոլեստերինի կուտակումը և նպաստում ուռուցքի աճին։ Աշխատանքը բացահայտում է այս իմունային սպիտակուցի ևս մեկ գործառույթ՝ բջջակորիզում գեների ակտիվության կարգավորումը։

Հոկտեմբերի 16, 17:03
Հ. Թումանյան

Tesla-ն ներկայացրել է նոր սերնդի Roadster-ը, որը կարողանում է կարճ ժամանակով օդ բարձրանալ, պտույտ կատարել և վայրէջք կատարել անիվների վրա։ Ընկերության հայտարարությամբ՝ մեքենան 0-ից մինչև 97 կմ/ժ արագացել է 0,81 վայրկյանում, իսկ արտադրությունը նախատեսվում է սկսել 2028-ին։

Հոկտեմբերի 11, 21:17
Հ. Թումանյան

Գիտնականներն ուսումնասիրել են Սուրբ Հեղինե կղզում ապրող Ջոնաթան հսկա կրիայի գենոմն ու գեների ակտիվությունը կարգավորող քիմիական նշումները։ Ըստ գնահատականների՝ 194 տարեկան կենդանու մոտ հայտնաբերված որոշ առանձնահատկություններ կարող են առնչվել նրա երկարակեցությանը, սակայն այդ կապը դեռ ապացուցված չէ։

Հոկտեմբերի 14, 09:35
Հ. Թումանյան

NASA-ի Parker Solar Probe սարքի տվյալներով գիտնականները պարզել են, որ արևային քամու մագնիսական տատանումների պտույտի ուղղությունը փոխվում է՝ կախված դիտարկվող մասշտաբից։ Արդյունքն օգնում է հասկանալ տիեզերական պլազմայի տուրբուլենտ վարքը և կարող է օգտակար լինել տիեզերական եղանակի մոդելավորման համար։

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն