ESA-ն ապացուցել է, որ Մարսի վրա ժամանակին գետեր են հոսել

Ցամաքած գետի հունը լուսանկարել է Կարմիր մոլորակի ուղեծրում աշխատող զոնդը: Գետի մասին են վկայում նաև հուներում հայտնաբերված «ծովի քարերը»:

Եվրոպական տիեզերական գործակալությունը (The European Space Agency ESA) հրապարակել է Mars Express ավտոմատացված միջմոլորակային կայանքի (զոնդ) ուղարկած լուսանկարները: Դրանցում Nirgal Vallis հովիտն է՝ հասարակածից հարավ ընկած, իսկ հովտում՝ ցամաքաց գետերի հուները:

Ցամաքած գետի հուն, Մարս / ©kp.ru

Եվրոպացի մասնագետները վստահեցնում են, որ ինչ-որ ժամանակ հովտում գոյություն է ունեցել գետային ծավալուն համակարգ` մոտ 700 կմ երկարությամբ: Այն ջրով է լցված եղել 3,5-4 մլրդ տարի առաջ: Այդ ժամանակ, ըստ մոլորակագետների, Մարսի վրա տաք ու խոնավ է եղել՝ թթվածնով հարուստ մթնոլորտով:

Բարձրավանդակի տարածքը՝ ցամաքած հուներով / ©kp.ru
ESA գիտնականների համոզմամբ՝ սա գետի հուն է, ոչ թե՝ լավայի / ©kp.ru

ESA-ում նշում են, որ նույնատիպ ցամաքած գետեր հանդիպում են նաև Երկրի վրա, օրինակ` ԱՄՆ-ի Կոլորադոյի սարահարթում, Չիլիի Ատակամա անապատում: Իսկ դա փաստում է, որ ժամանակին Մարսը մեր մոլորակի նման է եղել:

Ցամաքած գետի հուն՝ Երկրի վրա / ©kp.ru

Ընդ որում, այս լուսանկարներն առաջինը չեն, որ խոսում են մարսյան ջրի մասին: 2013թ. սկզբին ESA-ի մասնագետները հայտարարեցին Promethei Terra Highlands-ով անցնող երբեմնի ջրառատ գետի հետքերի մասին: Գետից մնացել է 1500 կմ երկարությամբ, 7 կմ լայնությամբ և 300 մ խորությամբ հունը: Գետն անվանվել է Reull Vallis: Նրա նկարը նույնպես Mars Express-ն էր փոխանցել:

2013թ. Մարսի վրա հայտնաբերված գետի հուն / ©kp.ru

«Ծովի քարերը»

2012թ. NASA-ի «Հետաքրքրություն» անունը կրող ռոբոտը, հասնելով Հեյլի խառնարան, Երկիր էր ուղարկել ցամաքած գետ հիշեցնող օբյեկտի լուսանկարները:

«Ծովի քարեր» (գետի հուներին բնորոշ քարեր)՝ 1. Մարս, 2. Երկիր / ©kp.ru

Այնտեղ հստակ երևում են «ծովի քարերը», որը բնորոշ է գետերին: Այդպիսիք կան Երկրի բոլոր գետերում: Այդ քարերի չափերի համաձայն կազմվել է գետի արագությունն ու բարձրությունը. 1 մ/վ և ծնկների բարձրությամբ:

Հայտնաբերված լիճը նման է Անտարկտիդայի լճին

Նախորդ տարի Մարսի վրա առաջին անգամ հայտնաբերվեց հեղուկ ջրով լիճ: ESA-ի մասնագետներին լիճը գտնելու հարցում աջակցել են NASA-ի գործընկերները: Եվրոպացիներն ու ամերիկացիները համատեղ ուսումնասիրեցին տվյալները, որոնք ստացել էին իրենց տիեզերական սարքավորումներից՝ Mars Express-ից և Mars Odyssey-ից:

Հիմնական դիտարկումներն իրականացվել են MARSIS (Mars Advanced Radar for Subsurface and Ionosphere Sounding instrument) ռադարի օգնությամբ: Ստացված տվյալները հաստատել են, որ մոլորակի հարավային կիսագնդի Planum Australe շրջանում առկա է ստորգետնյա ջրավազան: Այն կայուն վիճակ է ունեցել՝ լճի նման: Գրեթե համապատասխանում է Անտարկտիդայի Արևելք լճին:

Հեղուկ ջրով լիճը՝ Մարսի վրա / ©kp.ru

Հաղորդվում է, որ մարսյան լիճը Արևելքից փոքր է: Խորությունն ընդամենը մեկ մետր է, լայնությունը՝ 20 կմ: Այն գտնվում է սառույցի ու փոշու 1,5 կմ-անոց շերտի տակ: Աղբյուրը եզրակացնում է, որ Մարսի ամբողջ ջրային պաշարը չէ, որ միլիարդավոր տարիներ առաջ ցամաքել է: Ինչ-որ մասը մնացել է: Այն հույս է տալիս այնտեղ կյանք որոնողներին:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021