Հայաստանում՝ 329 վարակված, 18 առողջացած, 1 մահացած (upd.)

Վարակվածների թիվը նախորդ օրվա համեմատ ավելացել է 39-ով: 311-ն է փաստացի բուժում ստանում:

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ մարտի 27-ի ժամը 10:00-ի դրությամբ Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 329-ի: Մահացել է մեկ քաղաքացի, առողջացել են 18-ը:

Covid-19-ի ցուցանիշները Հայաստանում / © NCDC

Հաղորդվում է, որ վարակվածներից փաստացի բուժում է ստանում 311-ը: Իրականացված թեստավորումից 1625-ը բացասական են եղել:

UPD. Նախարար Արսեն Թորոսյանը նոր մանրամասներ է հայտնել Հայաստանում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ:

Թարմացում / © Արսեն Թորոսյան

Նախարարը հայտնել է, որ ևս 10 քաղաքացու թեստի արդյունքները բացասական են եղել. նրանք առողջացել են և այսօր դուրս են գրվելու: Թորոսյանի խոսքով՝ ծայրահեղ ծանր վիճակում է 1 մարդ, 1-ը՝ ծանր վիճակում է, իսկ մյուսների վիճակն ավելի թեթև է:

Արսեն Թորոսյանը հաստատել է այն տեղեկությունը, որ կորոնավիրուսով վարակված է նաև 2 ամսական երեխա: Նախարարը նշել է, որ երեխան և նրա մայրը, ով երկու օր ջերմել է, այժմ ախտանշաններ չունեն, հսկողության ներքո են և որևէ բուժում չեն ստանում. սպասում են սահմանված ժամկետը լրանա և վերադառնան տուն:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021