Ադրբեջանական կողմից քաղաքացիական անձինք խախտել են շփման գիծը, անցել միջդիրքային տարածք

Քաղաքացիական հագուստով անձինք իրանք իրենց հետ բերել են 30-40 մ երկարությամբ խողովակներ: ՀՀ զինված ուժերի առաջապահ դիրքերի զինծառայողներին նկատելով` նրանք շտապ հեռացել են` խողովակները թողնելով միջդիրքային տարածքում: ՀՀ ԶՈՒ զինծառայողները զսպվածություն են ցուցաբերել, հակառակորդի աշխատանքները դադարեցվել են:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ապրիլի 28-ին, ժամը 11.40-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, N զորամասի պահպանության տեղամասում, քաղաքացիական հագուստով 8-10 անձ, ադրբեջանական Ալիբեյլի բնակավայրի (խոսքը, հավանաբար, Արցախի Քաշաթաղի շրջանի Երիցվանք գյուղի մասին է, խմբ.) կողմից խախտելով շփման գիծը, անցել են միջդիրքային տարածք:

Ինչպես նշվում է` նրանք իրենց հետ բերել են 30-40 մ երկարությամբ խողովակներ. ՊՆ ենթադրությամբ` խողովակները նախատեսված են եղել այդ տարածքից ադրբեջանական մոտակա հենակետ ջուր հասցնելու նպատակով:

Հաղորդվում է, որ ՀՀ զինված ուժերի առաջապահ դիրքերի զինծառայողներին նկատելով` քաղաքացիական հագուստով անձինք շտապ հեռացել են դեպի նշված բնակավայր: Խողովակները թողել են միջդիրքային տարածքում: ՀՀ ԶՈՒ զինծառայողները, ինչպես նշվում է, ցուցաբերել են զսպվածություն, չեն ենթարկվել սադրանքների: ՊՆ հաղորդագրության համաձայն` հակառակորդի աշխատանքները դադարեցվել են:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տվյալներով` ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում սահմանային միջադեպեր չեն գրանցվել:

ՊՆ հաղորդմամբ` Զինված ուժերի և Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ստորաբաժանումները սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը և կատարում առաջադրված խնդիրները:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021