Իրանն ամբողջությամբ դուրս է եկել Միջուկային համաձայնագրից

Իրանի Կառավարությունը հայտարարել է, որ հրաժարվում է վերջին առանցքային սահմանափակումից, որը վերաբերում է ցենտրիֆուգների քանակին. ուրանը կհարստացնի այնքան, որքան պահանջի պետական շահը:

Հայտարարության մեջ նշվում է, որ Իրանն իր պարտավորությունների նվազեցման 5-րդ փուլով հրաժարվում է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) գործնականում վերջին առանցքային սահմանափակումից:

Սահմանափակումը, որից Իրանը հրաժարվել է, վերաբերում է ցենտրիֆուգների քանակին: Նախկինում դրանց քանակի սահմանափակմամբ կանխվում էր ուրանի հարստացման սահմանաչափի գերազանցումը, ինչն այսուհետ հնարավոր չէ: Իրանական կողմը նշել է, որ ուրանը հարստացնելու է բացառապես սեփական շահով պայմանավորված անհրաժեշտ քանակությամբ:

Թեհրանը հայտարարել է, որ նախկինի պես շարունակելու է համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (МАГАТЭ) հետ և պարտավորությունների կատարմանը կվերադառնա միայն պատժամիջոցների չեղարկումից հետո: Իրանական իշխանությունների հաղորդագրությունում նշվում է նաև, որ ԱԷՄԳ-ը պարտավոր է այս համատեքստում անհրաժեշտ քայլերն ու միջոցները ձեռնարկել` Իրանի նախագահի հետ համաձայնեցմամբ:

Հիշեցնենք՝ հունվարի 3-ին Բաղդադում ամերիկյան անօդաչուների հարվածներից սպանվել է Իրանի Էլիտար զորքերի Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Սոլեյմանին: Իրանի իշխանությունները խոստացել են վրեժխնդիր լինել՝ հարվածելով ամերիկյան ռազմական օբյեկտներին:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021