Համացանցը դրականորեն է ազդում դեռահասների մտավոր զարգացման վրա. ռուս գիտնականներ

Հետազոտողները սահմանել են այն բարենպաստ ժամանակահատվածը, որը երեխաները կարող են անցկացնել համացանցում:

Ռուսաստանցի գիտնականներն ուսումնասիրել են համացանցի ազդեցությունը երեխաների մտավոր ընդունակությունների զարգացման վրա: Հաղորդվում է, որ երեխաների ներկայությունը համացանցում դրականորեն է ազդում նրանց զարգացման վրա:

Գիտնականները 4 տարիքային խմբերի բաժանված ընդհանուր 200 երեխայի մասնակցությամբ հետազոտություն են անցկացրել: Արդյունքում՝ սահմանել են համացանցում անցկացնելու ամենաբարենպաստ ժամանակահատվածը.

  • 5-6 տարեկան. այս խմբի երեխաների համար համացանցից օգտվելու բարենպաստ ժամանակահատվածն օրական 1 ժամն է: Նրանց մոտ լավ է զարգացած լսախոսական հիշողությունը, քան այն հասակակիցների մոտ, ովքեր ավելի երկար ժամանակ են անցկացրել համացանցում:
  • 7-10 տարեկան. այս տարիքային խմբի երեխաներին խորհուրդ է տրվում համացանցում անցկացնել օրվա մեջ 3-5 ժամ: Նրանք գիտակցական ավելի բարձր արդյունք են ցուցաբերել, քան իրենց տարիքի մյուս մասնակիցները:
  • 14-16 տարեկան. այս խմբի համար ամենաբարենպաստ ժամանակահատվածը չի հաջողվել պարզել: Այստեղ լավագույն արդյունքները ցուցաբերել են բարձր և շատ բարձր օնլայն ակտիվություն ցուցաբերածները: Նրանց մոտ լսողական հիշողությունն է զարգացած և պատմություններ հորինելը:

Մոսկվայի պետհամալսարանի հոգեբանության ֆակուլտետի պրոֆեսոր և Համացանցի զարգացման հիմնադրամի տնօրեն Գալինա Սոլդատովան
պարզաբանել է, որ սա ռուսական առաջին հետազոտությունն է, որը վերաբերում է երեխաների՝ համացանցում անցկացվող ժամանակահատվածին: Նրա խոսքով` նմանատիպ ուսումնասիրություններ արել են ԱՄՆ-ի և Ավստրալիայի գիտնականները՝ ստանալով նույնատիպ արդյունքներ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021