Արդյո՞ք Շոյգուն պատրաստվում է Ռուսաստանի նախագահ դառնալ

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն անդրադարձել է Սիբիրի խնդրին, առաջարկել քննարկել Ռուսաստանի մայրաքաղաքը տեղափոխելու հարցը, նախազգուշացրել է, որ հասարակության տարանջատումը երկրի համար լրջագույն սպառնալիք է: Այս և այլ հայտարարություններ տեղիք են տվել ենթադրելու, որ նա դիրքավորվում է որպես Ռուսաստանի ապագա նախագահ:

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն վերջին օրերին մի քանի անգամ հայտարարություններ է արել այնպիսի հարցերի վերաբերյալ, որոնք դուրս են իր պաշտոնական լիազորությունների շրջանակից: Այս հանգամանքը տեղիք է տվել ենթադրելու, որ նա դիրքավորվում է որպես Ռուսաստանի ապագա նախագահ: Շեշտվում է, որ դա հնարավոր է բացառապես գործող նախագահի «օրհնությամբ»:

Շոյգուն առաջինն է անդրադարձել Սիբիրի յուրացման խնդրին` առաջարկելով քննարկել Ռուսաստանի մայրաքաղաքը տեղափոխելու հարցը: Նա նաև նախազգուշացրել է, որ հասարակության տարանջատումը երկրի համար լրջագույն սպառնալիք է:

Ներկայումս պաշտպանության նախարարը համոզված է, որ Ռուսաստանը պետք է գործադրի բոլոր ջանքերը` թույլ չտալու 1990-ականների տնտեսական իրավիճակի կրկնություն:

Ինչ վերաբերում է Պուտինին, ապա Շոյգուի կողմից հնչեցված թեմաներից և ոչ մեկը չեն հակադրվում գործող նախագահին: Իրականում համարվում է, որ Շոյգուն Պուտինի ամենահավատարիմ կողմնակիցն է: Ինչպես հայտնի է, նրանք միասին են արձակուրդն անցկացրել, իսկ նախարարը Պուտինի հոդվածը (ռուսների և ուկրաինացիների պատմական միասնականության մասին) դարձրել է ընթերցանության պարտադիր նյութ ռուս զինծառայողների համար:

Թեև ՌԴ պաշտպանության և մյուս նախարարները նախկինում էլ հաճախ են շոշափել իրենց ոլորտին չվերաբերող հարցեր, սակայն Շոյգուի դեպքում դա մեկնաբանվում է որպես ազդանշան Վլադիմիր Պուտինի կողմից: Ենթադրվում է, որ այսպիսով Շոյգուն «փորձարկվում է» Պուտինի հետնորդը դառնալու համար, և ի ցույց են դրվում նրա մտածողությունն ու զարգացվածությունը:

Իսկ թե ինչպիսին կլինի Ռուսաստանի ապագան, միանշանակ պնդումները հանգում են նրան, որ այն որոշելու է ոչ թե պաշտպանության նախարարը, այլ` Պուտինը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021