Ինչո՞ւ են ռուսական ինքնաթիռները մարում Թուրքիայի հրդեհները, երբ կրակի մեջ է նաև Սիբիրը

Համարվում է, որ Թուրքիա հրդեհաշիջման տեխնիկա ուղարկելու համար խելամիտ բացատրությունը միայն «քաղաքական գեղեցիկ քայլ» կատարելու ցանկությունն է: Եվ քանի դեռ Մոսկվան Անկարային աջակցություն է ցուցաբերում հրդեհների մարման հարցում, այրվում են նաև ռուսական Յակուտայի անտառները:

Վերջին շաբաթների ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը Թուրքիայում բռնկված անտառային հրդեհներն են, որոնք տարածվել են նաև քաղաքներում և զբոսաշրջային վայրերում: Եվ քանի դեռ Մոսկվան Անկարային աջակցություն է ցուցաբերում հրդեհների մարման հարցում, այրվում են նաև ռուսական Յակուտայի անտառները: Փորձագիտական շրջանակներում հարցադրում է հնչում, թե ինչո՞ւ են Բե-200 ինքնաթիռները ներգրավված ոչ թե ռուսական, այլ թուրքական հրդեհների մարման աշխատանքներին:

Հայտնի է, որ Թուրքիայում բռնկված հրդեհից տուժել են ավելի քան քսան քաղաքներ, տեղի բնակչության շրջանում կան զոհեր, իսկ գործարար միջավայրին և տնտեսությանը հասցված վնասը դեռ հաշվված չէ: Այդ պատճառով, ինչպես նշվում է, Անկարան հրդեհների մեղավորներին է փնտրում:

Սկզբնապես հայտարարվել էր 40°C անոմալ տապի և խոնավության ցածր մակարդակի մասին, սակայն այժմ, ինչպես հաղորդվել է, հրդեհների համար պատասխանատվություն է ստանձնել ահաբեկչական հռչակված «Քրդական աշխատավորական կուսակցության» հետ կապված «Կրակի զավակներ» կազմակերպությունը:

Այս իրավիճակում Ռուսաստանն օգնության է շտապել Թուրքիային` այդ երկրում բռնկված հրդեհները մարելու նպատակով տրամադրելով «երկկենցաղ» Բե-200, 40 տոննա ջրի տարողությամբ Իլ-76 ինքնաթիռներ, հրդեհաշիջման Մի-8 ուղղաթիռներ: Սակայն այդ նույն ժամանակ անտառային խոշոր հրդեհներ են նաև Ռուսաստանի տարածքում, և համարվում է, որ այդ տեխնիկան կարող էր կիրառվել Յակուտիայում:

Տեղումների բացակայության պատճառով տայգաները չորացել են: Կրակով են պատվել մեկ միլիոնից ավելի հեկտար անտառներ: Հրդեհի ծուխը տարածվել է Յակուտսկում ու հասել մինչև Բայկալի ափերը: Հաղորդվում է, որ խախտվել են գետերով իրականացվող փոխադրումները, պարբերաբար դադարեցվում է ավիահաղորդակցությունը:

Հրդեհներ` Սիբիրում / © Topcor

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է շուրջ 2 հազար մարդ: Նշվում է, որ տեխնիկայի համար անհասանելի վայրերում հիմնական աշխատանքը ձեռքով է արվում: Այս պարագայում ռուսական տիրույթում բացասական արձագանքներ են առաջացել անհրաժեշտ տեխնիկան Թուրքիային տրամադրելու վերաբերյալ:

Պետդումայի Էկոլոհիայի և շրջակա միջավայրի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Բուրմատովի խոսքով` Թուրքիա ուղարկված հատուկ տեխնիկան նախատեսված է այնտեղ գտնվող ՌԴ քաղաքացիներին պաշտպանելու համար:

Համարվում է, սակայն, որ պատգամավորը չափազանցացնում է. հանգստյան գոտիները, որոնք նախընտրելի են ռուս զբոսաշրջիկների համար, ափամերձ գոտում են, իսկ այնտեղ վտանգն ամենաքիչն է: Շեշտվում է, որ հակառակ դեպքում անհրաժեշտ կլիներ ոչ թե հրդեհաշիջման տեխնիկա ուղարկել, այլ` Ռուսաստանի քաղաքացիներին տարհանման:

Մեկ այլ մեկնաբանության համաձայն` Յակուտիայում Բե-200 «երկկենցաղները» չեն կարող վայրէջք կատարել ու ջրով լիցքավորվել, ինչը հնարավոր է Թուրքիայում: Սակայն սա նույնպես անհասկանալի է համարվում` հաշվի առնելով սիբիրյան խոշոր գետերը:

Ուշադրություն է հրավիրվում այն բանի վրա, որ հակահրդեհային Իլ-76 ինքնաթիռը և Մի-8 ուղղաթիռը, ի տարբերություն «երկկենցաղ» Բե-200-ի, լիցքավորվում են ցամաքի վրա, որոնց համար լճեր ու ծովեր պետք չեն:

Այսպիսով, համարվում է, որ Թուրքիա տեխնիկա ուղարկելու համար խելամիտ բացատրությունը միայն «քաղաքական գեղեցիկ քայլ» կատարելու ցանկությունն է: Մինչդեռ նշվում է, որ համապատասխան հագեցվածության պարագայում հնարավոր կլիներ նախ մարել սիբիրյան հրդեհները, իսկ թուրք գործընկերներին ուղարկել ազատ ինքնաթիռները:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021