Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության 26 նոր դեպք է գրացվել (upd.)

Ապրիլի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ վարակվածների թիվը հասել է 1039-ի: Մեկ օրում մահացության 1 նոր դեպք է գրանցվել, առողջացել է 14 մարդ:

ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ ապրիլի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 26-ով՝ հասնելով 1039-ի:

Վերջին օրվա ընթացքում մահացության 1 նոր դեպք է գրանցվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում. 67-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝ շաքարային դիաբետ։ Մահացությունների ընդհանուր թիվն, այսպիսով, դարձել է 14:

Ապրիլի 12-ին առողջացել և հիվանդանոցից դուրս են գրվել 14-ը: Հաղորդվում է, որ փաստացի բուժում է ստանում 814 պացիենտ:

UPD. Կորոնավիրուսով վարակված զինծառայողներից 6-ն ապաքինվել է: Հաղորդվում է, որ ՀՀ ԶՈւ-ում վարակակիրների թիվը չնչին է։

ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանի մամուլի ասուլիսը / © Լուրեր

Շարժական լաբորատորիայում թեստավորվել է 165 զինծառայող, բացասական պատասխանների թիվը գերակշռում է։ Ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող, կամ արհեստական շնչառական սարքին միացված զինծառայողներ չկան։

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021