Covid-19-ով վարակվածների թիվը ՀՀ-ում ավելացավ 65-ով

Հայաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացության նոր դեպք չի գրանցվել: Առողջացել է 34 մարդ, փաստացի բուժում են ստանում 1000-ը:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում հասել է 1932-ի: Նախորդ օրվա ընթացքում հաստատվել է վարակվածության 65 նոր դեպք:

Մահացության նոր դեպք չի գրանցվել: Կորոնավիրուսից մահացությունների թիվը 30 է. Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից երկուսը մահացել են, սակայն մահվան պատճառն այլ հիվանդություններն են եղել:

Առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 34 մարդ: Առողջացածների ընդհանուր թիվն, այսպիսով, հասել է 900-ի: Ապրիլի 28-ին կատարվել է ընդհանուր առմամբ 893 թեստավորում, որից 828-ը բացասական են եղել:

Նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ վերջին օրերին հիվանդության աճի տեմպը գրեթե նույնն է` 3-5% սահմաններում: Աճի կորի հարթեցումը, նախարարի խոսքով, որոշակիորեն հաջողվել է: Որոշակիորեն հաջողվել է նաև ժամանակ շահել և վերադասավորվել` հիվանդության դեմ պայքարի ավելի կազմակերպված համակարգ ունենալու համար:

Թորոսյանը նշել է, որ սահմափակումների թուլացումը չի նշանակում, որ այլևս վտանգ չկա վարակվելու և վարակելու ուրիշներին, հատկապես տարեց և խրոնիկ հիվանդություններով հարազատներին, հայրերին և մայրերին, տատիկներին և պապիկներին:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021