Microsoft-ի նոր՝ Xbox Series X կոնսոլը նույնպես մեմերի է վերածվել

Սպասվում էր, որ այն պետք է «հրեշ» համարվի, սակայն դարձավ «մոխրաման», «տակդիր», «մանղալ», «սառնարան» և այլն ՝ արժանանալով Cybertruck-ի ճակատագրին:

2019թ. խաղային արդյունքները ներկայացնելիս՝ դեկտեմբերի 12-13-ին կայացած ամենամյա The Game Awards արարողության ժամանակ, ցուցադրվել է Microsoft-ի նոր խաղային կոնսոլը` Xbox Series X-ը: Լոս Անջելեսում՝ Microsoft-ի թատրոնում ներկայացված նորահայտ սարքավորումը, սպասվում էր, որ պետք է մեծ տպավորություն թողնի գեյմերների ու հանրության վրա: Սակայն այն ավելի շատ դարձավ նոր մեմերի առարկա:

Նոր սերնդի խաղային կոնսոլն աչքի է ընկել իր արտասովոր դիզայնով, ինչն էլ համացանցում շատ մեմերի տարածման պատճառ է դարձել: Ստորև կարող եք տեսնել Xbox Series X-ի թրեյլերը:

Microsoft Xbox-ի ղեկավար Ֆիլ Սփենսերի խոսքով՝ այսպիսի դիզայնի հաշվին սարքավորումն օժտված է հատուկ ֆունկցիոնալությամբ: Նախ՝ կոնսոլը կաշխատի առավել անձայն և արդյունավետ՝ ապահովելով Xbox One X-ի քառակի հաշվողական հզորությունը: Ապա՝ այն կարելի է տեղադրել և՛ հորիզոնական, և՛ ուղղահայաց դիրքերով:

Նոր կոնսոլն օժտված է նաև տեխնիկական ուրույն բնութագրով: Մասնավորապես, ապահովելու է 8K որակի խաղեր՝ 120 վայրկյան/կադր հաճախականությամբ: Հնարավոր է կատարել ճառագայթների ուղեգծում և թարմացման հաճախականության փոփոխում: Նրանում կարելի է խաղալ հազարավոր խաղեր: Բացի այդ, ձեռքբերումներն ու առաջընթացը հանգիստ կարելի է տեղափոխել մի սերնդից հաջորդ սերունդ:

Կոսնոլն ունենալու է AMD Zen 2-ի և Radeon RDNA-ի ճարտարապետության հիմքի վրա մշակված հատուկ պրոցեսոր: Սարքավորումը պատրաստված է NVMe SSD-ի և GDDR6-ի հիման վրա: Վերջինիս շնորհիվ աշխատանքի մեկնարկի տևողությունը կրճատվում է: Չի բացառվում, որ Xbox Series X-ի արտադրողականությունը կազմի 12 տերաֆլոպս:

Microsoft-ը հայտարարել է, որ նոր Xbox-ը վաճառքի կհանվի մյուս տարի՝ տոներին մոտ. աշնանը կամ ձմռան սկզբին: Գնի մասին դեռևս չի հաղորդվում: Ընդ որում նրանում առաջին էքսքլյուզիվը կլինի Սենուա անունով աղջկա տխուր ճանապարհորդության շարունակությունը (Hellblade 2):

Բայց եթե տեխնիկական բնութագրերը գրավեցին համացանցի օգտատերերին, ապա այն երկար չտևեց. հազարավոր մեմերը ավելի լայն տարածում գտան: Օգտատերերն, օրինակ, արդեն մտածել են, թե ինչ նպատակով կարելի է օգտագործել նոր կոնսոլը՝ օրինակ՝ որպես տակդիր.

Կամ՝ որպես մոխրաման.

Կան ավելի կրեատիվ տարբերակներ.


Ոմանց Xbox-ը հիշեցրել է Սպունգ Բոբին.

Ոմանց՝ Թոմ կատվին.

Նմանեցրել են նաև իրական մարդկանց.

Մի քանիսին թվում է, թե նոր կոնսոլը նման է «2001թ.: Տիեզերական ոդիսական» ֆիլմի ուղղանկյանը:

Կան նաև այլ ենթադրություններ.

Ինչ-որ մեկը նաև կարծում է, որ ժամանակակից դիզայնով սարքավորումները պետք է միասին լինեն, ինչպես օրինակ Tesla-ի Cybertruck-ը:

Իլոն Մասկի ներկայացրած նոր էլեկտրոմոբիլը նույնպես աչքի էր ընկել իր առանձնահատուկ ֆուտուրիստական տեսքով: Այն ևս բազմաթիվ մեմերի «պատճառ» էր դարձել:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021