Հանրային հեռուստառադիոընկերությունն օնլայն հեռուստաալիք ստեղծելու համար հայտ է ներկայացրել

Հանրայինի խորհուրդը օնլայն հեռուստաալիք ստեղծելու համար ներկայացրել է 102 մլն դրամի հայտ: Այն դեռ ոչ հերքվել է, ոչ էլ հաստատվել:

Ազգային ժողովում քննարկվում է 2020թ. պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագիծը, որի շրջանակներում հոկտեմբերի 31-ին նախնական քննարկման ժամանակ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը խոսել է նոր ծրագրերի մասին:

Խորհուրդը ներկայացրել է 102 մլն դրամի հայտ, որով նախատեսվում է ստեղծել օնլայն հեռուստաալիք: Արա Շիրինյանը նշել է, որ հայտը դեռևս ոչ մերժվել է, և ոչ էլ՝ հաստատվել: Հեռուստատեսային հաղորդումների պատրաստման և հեռարձակման համար բյուջեով նախատեսվում է ծախսել 5 մլրդ 953 մլն 300 հազար դրամ, որը նախորդ տարվանից պակաս է 25 մլն դրամով:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահը տեղեկացրել է, որ տեղեկատվական, քաղաքական, տնտեսական, մանկապատանեկան և հանրության համար նշանակալի այլ տեղեկատվական բնույթի հաղորդումների արտադրությունն ու հեռարձակումն ապահովելու համար բյուջեով նախատեսվում է ծախսել 7 մլրդ 396 մլն 131 հազար դրամ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021