Օր 14. Ադրբեջանն անտեսում է կրակի դադարեցումը և գրոհներ ձեռնարկում. ԹԱՐՄԱՑՎՈՂ

ՊՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ հրադադարի պայմաններում դիերի փոխանակման գործընթացը թույլատրվելու է իրականացնել բացառապես Կարմիր խաչի ներկայացուցիչների ներկայությամբ:

1:09 Ստեփանակերտում րոպեներ առաջ տեղի ունեցած հրետակոծությունից ամբողջությամբ ավերվել է մեկ առանձնատուն, այրվել` հարևանությամբ գտնվող տնտեսական նշանակության մեկ շինություն, վնասվել են մոտակա ենթակառուցվածքները։ Տուժածներ չկան։

00:34 Արցախում այս պահին հրթիռակոծվում են Մարտունին, Շուշին եւ տարբեր խոշոր գյուղական համայնքներ. Արծրուն Հովհաննիսյան:

00:27 ՀՀ արտգործնախարարը հայտարարել է, որ Ադրբեջանն այսօր ժամը 12:00-ից հետո շարունակել է հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա` խախտելով պարտավորությունները. հենց հիմա հրթիռակոծում են Ստեփանակերտը: «Սա զզվելի ագրեսիա է»,- նշել է Մնացականյանը:

23:25 «Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվում է». Վահրամ Պողոսյան: Հաղորդվում է նաև մյուս քաղաքների զանգվածային հրթիռակոծության մասին:

23:19 Հաղորդվում է Ստեփանակերտում կրկին օդային տագնապի մասին. մի քանի պայթյուններ են հնչել:

23:00 Արցախի ՄԻՊ-ը հրատապ հայտարարություն է արել՝ հայտնելով, որ Հադրութ քաղաք ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման ժամանակ այդ խմբի անդամները տանը սպանել են Հադրութի երկու բնակչի՝ մոր ու նրա հաշմանդամություն ունեցող որդուն:

22:33 ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ, մասնավորապես, նշվում է. «Խստորեն դատապարտում ենք կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված համաձայնության տապալմանն ուղղված Ադրբեջանի քայլերը և նախազգուշացնում, որ ստեղծված իրավիճակի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Թուրքիայի հովանավորությամբ գործող Ադրբեջանի ղեկավարությունը»:

21:17 Արայիկ Հարությունյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ նշելով. «Այսօր Հադրութում թշնամու դիվերսիոն ներթափանցման ուժերի դեմ պայքարի ընթացքում մեկ անգամ ևս համոզվեցի, որ մեր տղաների մարտական ոգին հզոր է»:

21:05 ՊՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ հրադադարի պայմաններում դիերի փոխանակման գործընթացը թույլատրվելու է իրականացնել բացառապես Կարմիր խաչի ներկայացուցիչների ներկայությամբ: Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ հակառակորդը փորձել է օգտվել հայկական կողմի ընձեռած հնարավորությունից՝ վերցնելու դիերը՝ դիմելով սադրանքի:

20:46 ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն ինտենսիվ քննարկումների մեջ են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ՝ հնարավորինս շուտ աճյունների և կալանավորվածների վերադարձման կարգի և նյութատեխնիկական ապահովման վերաբերյալ: Կողմերին կոչ է արվում անհապաղ տրամադրել բոլոր անհրաժեշտ անվտանգության և նյութատեխնիկական ապահովումները:

17:00 Արցախի նախագահը հայտնել է, որ քիչ առաջ է վերադարձել Հադրութ քաղաքից (հիշեցնենք, որ հումանիտար հրադադարից առաջ ադրբեջանական դիվերսիոն խումբ էր ներթափանցել Հադրութի շրջան)։

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ իրավիճակն այս պահին լրիվությամբ գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության տակ, իսկ առկա պայմանավորվածությունների և դրանց խախտման վերաբերյալ Արցախի նախագահը հույս է հայտնել խոսել առավոտյան ժամը 10-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ասուլիսը կայանալու է հոկտեմբերի 10-ին, նախ՝ ժամը 10-ին, ապա՝ 17-ին:

14:54 Պաշտպանության բանակը հայտնում է, որ նախքան հումանիտար հրադադարի հաստատումը ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ: Չնայած հրադադարի հաստատումից անցել է շուրջ 3 ժամ՝ ներթափանցած խմբի շրջափակման և ոչնչացման գործողությունները շարունակվում են: Ռազմաճակատի մյուս հատվածներում համեմատաբար հանգիստ է: Ադրբեջանական կողմի գործողությունները, ըստ երևույթին, թելադրված են Հադրութը գրավելու մասին Ադրբեջանի նախագահի նախօրեին կատարած հայտարարությունը ապացուցելու նպատակով:

13:00 ՊԲ ստորաբաժանումները կասեցնում են հարավային թևում հակառակորդի ձեռնարկած գրոհները։ Միաժամանակ, Ադրբեջանի զինված ուժերը կրակի տակ են պահում Հադրութ քաղաքը։ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե հայկական կողմը կրակ է վարում Թարթառի և Աղդամի շրջանների ուղղությամբ, հերթական կեղծիքն է. Շուշան Ստեփանյան:

12:10 ՊՆ մամուլի քարտուղարի հաղորդմամբ՝ անտեսելով հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը՝ ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» (Ֆիզուլի, Հադրութ, խմբ.) կոչվող տեղամասի ուղղությամբ։ Շուշան Ստեփանյանի խոսքով՝ Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմում են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը։

12:00 Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին տրված է կրակի դադարի հրաման։

10:45 Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի հաղորդմամբ՝ Ադրբեջանը մի քանի րոպե առաջ հրթիռակոծեց Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքները: Զոհերի մասին տվյալներ դեռ չկան:

10:10 Հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ Երիցվանք գյուղական համայնքի, նաև Հայաստանի Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ։ Տուժածներ չկան։

10:00 ՊՆ մամուլի քարտուղարը հայտնում է, որ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հայտարարությունից հետո հարավային ուղղությամբ հակառակորդի կողմից ուժգնացել է ԱԹՍ-ի օգտագործումը։

Շուշան Ստեփանյանի խոսքով՝ ՊԲ ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի բոլոր գրոհները՝ պատճառելով մարդկային ուժի և ԱԹՍ-ի մեծ կորուստներ։ Հակառակորդը նենգաբար փորձում է փոխել իրավիճակը մինչև հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը։ Արցախի ՊԲ ստորաբաժանումները պատրաստ են կասեցնելու հակառակորդի նախահարձակ մտադրությունները։

Ավելի վաղ հաղորդվել էր Ստեփանակերտում հնչած օդային տագնապի մասին:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021