346

Հումանիտար հրադադար կհաստատվի 10.10.2020թ. ժամը 12:00-ից՝ անժամկետ (upd.)

ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ տարածաշրջանում իրավիճակը մնում է բավական փխրուն, անհրաժեշտ է հասնել կրակի դադարեցման: Մնացականյանը շեշտել է, որ երկար բանակցությունների ընթացքում արձանագրվել է, որ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, դադարեցնել վայրագությունը, պատերազմը, ամրագրել, ամրապնդել այս դադարը և հետո նոր խոսել խաղաղ գործընթացի մասին:

Եռակողմ հանդիպում Մոսկվայում
Եռակողմ հանդիպում Մոսկվայում / © Աննա Նաղդալյան / Հեղինակ՝ неизвестен, фото предоставлено пользователем

Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարները 11 ժամ տևած հանդիպման արդյունքում հայտարարություն են ընդունել, ըստ որի՝

Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի ուղերձի և համապատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ.Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ.Ալիևի պայմանավորվածությունների` կողմերը համաձայնեցին ստորև ներկայացված քայլերի շուրջ.

1. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։

2. Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։

3.Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։

4.Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը։

Հայտարարության բնօրինակը / © RT

Հանդիպումից հետո ՀՀ արտգործնախարարը մեկնաբանել է, որ առաջնային խնդիրն էր հասնել մի իրավիճակի, երբ հնարավոր կլինի վերջ դնել ագրեսիային: Նրա խոսքով՝ ագրեսիան այս պարագայում առանձնահատուկ էր, որովհետև Ադրբեջանի գործողությունները համալրված էին Թուրքիայի կողմից բավական բաց և ուժգին աջակցությամբ և միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ: Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ մեր հայրենակիցները Լեռնային Ղարաբաղում կռվում էին բավական յուրահատուկ պայմաններում, երբ, բացի Ադրբեջանից, կար նման ուժգին հարձակում՝ նման ուժերի ներգրավմամբ:

ՀՀ արտգործնախարարը նշել է, որ տարածաշրջանում իրավիճակը մնում է բավական փխրուն, անհրաժեշտ է հասնել կրակի դադարեցման: Մնացականյանը շեշտել է, որ երկար բանակցությունների ընթացքում արձանագրվել է, որ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, դադարեցնել վայրագությունը, պատերազմը, ամրագրել, ամրապնդել այս դադարը և հետո նոր խոսել խաղաղ գործընթացի մասին:

Զոհրաբ Մնացականյանի մեկնաբանությունը / © 1lurer

Արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով՝ վերահաստատվել է, որ Մինսկի խմբի համանախագահությունը մնում է այն միակ ձևաչափը, որը միջազգայնորեն ճանաչված հարթակն է բանակցությունների և խաղաղ գործընթացի համար: Այստեղ Մնացականյանն ընդգծել է մասնավորապես Թուրքիայի մասնակցության բացառումը:

Քաղաքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանն ընդգծել է մի քանի կետեր, որոնք առավել կարևոր էին.
– Թուրքիան հեռացվեց հակամարտության կարգավորումից,
– Ալիևի և Էրդողանի միջև հակասություններ առաջացան՝ պատերազմը դադարեցնելու հարցի շուրջ,
– Ալիևը վերադառնում է նախկին՝ Սաֆարյանի գնահատմամբ՝ ատելի երեք սկզբունքների դաշտ. ժողովուրդների ինքնորոշում, տարածքային ամբողջականություն ու ուժի չկիրառում,
– Արցախի մասնակցության հարցը մնացել է բաց, ինչպես՝ նախկինում
– Ռուսաստանը հրաժարվեց ԵԱՀԿ-ից առանձին բանակցային ձևաչափ գործարկելուց. «գնդակը տխրությամբ փոխանցեց ԵԱՀԿ Մինսկի խմբին»:

https://www.facebook.com/styopa.safaryan.9/posts/1446523208886507

Սաֆարյանն ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ հանդիպումից անմիջապես առաջ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ ոչ մի ուժ իրեն չի կարող կանգնեցնել: Քաղաքագետի խոսքով՝ անհասկանալի է մնում միայն հումանիտար հրադադարի անժամկետ բնույթը: Մեր կողմից հավելենք, որ հայտնի չէ՝ ժամը 12:00-ն Երևանի՞ ժամանակով է…

Upd. Հրադադարը, փաստորեն, տապալվեց: Արցախի նախագահի մամուլի խոսնակը նշել է, որ Ստեփանակերտի նոր հրթիռակոծումն անհարգալից վերաբերմունք է Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքների նկատմամբ։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=107078294507399&id=102006298347932

Վահրամ Պողոսյանի խոսքով՝ խաղաղության ու քաղաքացիական բնակչության դեմ այս` ոչնչով չհիմնավորված ագրեսիան պետք է քաղաքական գնահատական ստանա առաջին հերթին հրադադարի հաստատման համար մեծ ջանքեր գործադրած Ռուսաստանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և միջազգային հանրության կողմից։ Այս ամենը վկայում է, որ Արցախի հարցի լավագույն լուծումներից մեկը կարող է լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից Արցախի անկախության ճանաչումը։

Տեքստում վրիպա՞կ եք գտել։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl (Cmd) + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Facebook-ում և Google News-ում

Հանրաճանաչ

Հոկտեմբերի 7, 12:56
Հ. Թումանյան

Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության (BND) նախկին ղեկավար Ավգուստ Հանինգը, Der Spiegel-ի տվյալներով, գաղտնի փաստաթղթերի հիման վրա զեկույց է կազմել Ադրբեջանի հետախուզության ներկայացուցչի համար։ Քննությունը դեռ պարզում է՝ արդյոք այն հասել է հասցեատիրոջը։

Հոկտեմբերի 7, 09:15
Հ. Թումանյան

Շաքիում կալանավորված Ադրբեջանի զինծառայող Նասիմի Մուսաևի նկատմամբ սկսված քննությունը կշարունակվի Հայաստանում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս միջադեպը չի կապվում Ադրբեջանում պահվող հայ գերիների հնարավոր փոխանակման հետ։

Հոկտեմբերի 7, 17:52
Հ. Թումանյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Amazon-ի հնարավոր ներդրումների համար անհրաժեշտ է շուրջօրյա կայուն էլեկտրամատակարարում։ Ընկերության պահանջը նա կապել է 1000 ՄՎտ հզորությամբ կայանի առկայության հետ։

Հոկտեմբերի 4, 23:46
Հ. Թումանյան

Մի ինքնաթիռի հետևում երկար սպիտակ գիծ է ձգվում, իսկ մյուսի հետևում երկինքը մնում է պարզ։ Այս տարբերությունը պայմանավորված է օդի վիճակով և շարժիչների աշխատանքով, ոչ թե ինքնին ապացուցում է «թունավոր նյութերի ցրում»։

Հոկտեմբերի 4, 15:16
Հ. Թումանյան

ՌԴ անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը քննադատել է Հայաստանի ղեկավարության արտաքին քաղաքականությունը։ Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում նա Հայաստանի համար ամենավտանգավոր սցենարն անվանել է «նոր Ուկրաինայի» վերածվելը։

Հոկտեմբերի 5, 16:47
Հ. Թումանյան

Կոտայքի մարզում ավտոմեքենայից արձակված կրակոցներից երկու պարեկային ծառայող վիրավորվել է։ Ոստիկանությունը ձերբակալել է դեպքին առնչություն ունենալու մեջ կասկածվող երկու անձի։

Սեպտեմբերի 22, 12:47
Հ. Թումանյան

Wildberries-ը Հայաստանում գործարկել է WB Taxi տաքսի ծառայությունը։ Առաջին փուլում ծառայությունը վաղ հասանելիության ռեժիմով աշխատում է Երևանում և հասանելի է ընկերության աշխատակիցների ու գործընկերների համար, սակայն նախատեսվում է աստիճանաբար ընդլայնել օգտատերերի շրջանակը։

Սեպտեմբերի 19, 20:24
Հ. Թումանյան

Lockheed Martin-ը Տեխասի Ֆորտ Ուերթ քաղաքում պաշտոնապես ներկայացրել է Գերմանիայի համար կառուցված առաջին F-35A Lightning II կործանիչը՝ «35+01» համարով։ Ինքնաթիռն իր առաջին թռիչքն իրականացրել էր սեպտեմբերի 8-ին։ Գերմանիան ընդհանուր առմամբ պատվիրել է 35 F-35A, որոնք աստիճանաբար փոխարինելու են երկրի հնացող Tornado ինքնաթիռներին։

Սեպտեմբերի 29, 11:43
Հ. Թումանյան

2026 թվականի սեպտեմբերի 28-ին Starship-ն առաջին անգամ ուղեծրային թռիչք կատարեց՝ դառնալով մեկ արձակմամբ Երկրի ուղեծիր դուրս բերված ամենամեծ և ամենազանգվածեղ օբյեկտը։ Մոտ հիսուն մետր բարձրությամբ ու ինը մետր տրամագծով տիեզերանավի թռիչքն ուղեկցվեց տեխնիկական խնդիրներով, սակայն այն կարողացավ վերահսկելիորեն վերադառնալ Երկիր։ Արդյո՞ք սա նշանակում է, որ SpaceX-ը կհասցնի պատրաստվել NASA-ի՝ 2028 թվականի սեպտեմբերին նախատեսված լուսնային վայրէջքին։

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն