Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում մարտերը շարունակվում են. օր 9. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է վերջին մեկ տարում զորացրվածներին՝ խնդրելով կամավորագրվել և մեկնել ռազմաճակատ՝ կենաց-մահու պայքար մղելու:

23:41 «Արցախում հակաահաբեկչական պայքարը հաջողությամբ շարունակվում է։ Փառք մեր բանակին». Վահրամ Պողոսյան։

22:45 Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել բռնությունը դադարեցնելու և խաղաղ բնակչությանը պաշտպանելու ուղղությամբ՝ կասեցնելով դեպի Թուրքիա արտահանման համապատասխան թույլտվությունները:

Կանադայի ԱԳՆ հայտարարությունը:

Կանադայի իշխանությունները պարզել են, որ Թուրքիա արտահանված բաղադրիչներով արտադրված անօդաչու թռչող սարքերը կիրառվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում՝ ընդդեմ խաղաղ բնակչության:

Ավելի վաղ կանադական իշխանությունները խոստացել էին դադարեցնել արտահանումը՝ արտադրանքը խաղաղ բնակչության դեմ կիրառելու վերաբերյալ ապացույցներ ունենալու պարագայում:

22:20 Վահրամ Պողոսյանը նշել է. «Եվս մի քանի օր, վախենամ, թե հնագետներն անգամ չկարողանան Գյանջայի տեղը գտնել։ Ուշքի եկեք, քանի դեռ ուշ չէ»։

17:35 Արցախի նախագահի մամուլի խոսնակը նշել է, որ առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակով Պաշտպանության բանակը ետ է քաշել զորքերը, որպեսզի. ա) խուսափի ավելորդ զոհերից, բ) ավելի մեծ վնասներ հասցնի թշնամու զորքերին։ Վահրամ Պողոսյանի խոսքով՝ երկու առումով էլ ձեռքբերումները զգալի են։

17:20 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է վերջին մեկ տարում զորացրվածներին՝ խնդրելով կամավորագրվել և մեկնել ռազմաճակատ՝ կենաց-մահու պայքար մղելու:

10:42 Հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախյան ճակատի հարավային ուղղությամբ։ Ընթանում են թեժ մարտեր։ ՊԲ ստորաբաժանումները արժանի հակահարված են հասցնում թշնամական ուժերին. Շուշան Ստեփանյան:

10:18 Այս պահին հակառակորդը մեծ ինտենսիվությամբ հրթիռային հարվածներ է հասցնում Ստեփանակերտին։

9:22 Պաշտպանության բանակը հաղորդում է, որ հակառակորդը նախապատրաստվում է իրականացնել հարձակողական գործողություններ:

ՊԲ-ն հետևում է հակառակորդի բոլոր տեղաշարժերին և պատրաստ է ամենաբարձր մակարդակով իրականացնել իր առջև դրված մարտական խնդիրը:

8:30 ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանի խոսքով՝ գիշերվա ընթացքում և այս պահին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում մարտերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021