156

Հայաստանում Covid-19-ով վարակվածության 181 նոր դեպք է հաստատվել

Նախորդ օրը կորոնավիրուսից մահացել է 7 մարդ, ապաքինվել են 38-ը: Փաստացի բուժում ստացողների թիվը Հայաստանում հասել է 6681-ի:

Շտապօգնության անձնակազմ
Շտապօգնության անձնակազմ / © Առողջապահության նախարարություն / Հեղինակ՝ неизвестен, фото предоставлено пользователем

Վարակվածության հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 52677-ի: Նրանցից 44710-ը առողջացել են:

Նախորդ օրը կատարված թեստերից 6681-ը բացասական են եղել: Մինչ օրս կատարվել է ընդհանուր առմամբ 308019 թեստավորում:

Կորոնավիրուսից մահացածների թիվը Հանրապետությունում հասել է 984-ի: Նախորդ օրը մահացած պացիենտները եղել են 83 (տղամարդ), 57 (տղամարդ), 72 (կին), 54 (տղամարդ), 83 (տղամարդ), 73 (տղամարդ) և 85 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Տեքստում վրիպա՞կ եք գտել։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl (Cmd) + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Facebook-ում և Google News-ում

Հանրաճանաչ

Նոյեմբերի 4, 14:03
Հ. Թումանյան

Չինաստանի և Ֆիլիպինների արտգործնախարարները նոյեմբերի 3-ի հեռախոսազրույցում պայմանավորվել են պահպանել դիվանագիտական կապը։ Հարավչինական ծովում կողմերի հավակնությունները շարունակում են բախվել, իսկ վեճի կարգավորման նոր համաձայնության մասին չի հայտարարվել։

Նոյեմբերի 4, 20:09
Հ. Թումանյան

Բրազիլիայում հայտնաբերված դինոզավրի ոտքի բրածո ոսկրում գիտնականները գտել են հեմի՝ հեմոգլոբինի բաղադրիչի հետքեր։ Դրանք պահպանվել են ոսկրի անոթային խողովակներում՝ հանքայնացած գոյացությունների ներսում, որոնք հետազոտողները համարում են արյան կարմիր բջիջների մնացորդներ։

Նոյեմբերի 6, 12:34
Հ. Թումանյան

Աստղի լույսը հեռացնելու նոր մեթոդով աստղագետներն առաջին անգամ ստացել են 51 Էրիդանի b հսկա էկզոմոլորակի պատկերը 4,3 միկրոմետր ալիքի երկարությամբ։ «Ջեյմս Ուեբ» տիեզերական աստղադիտակի նույն տվյալների նախորդ մշակման ժամանակ մոլորակի ազդանշանը չէր երևացել։

Հոկտեմբերի 30, 19:14
Հ. Թումանյան

Binance կրիպտոարժութային բորսան հայտարարել է, որ կիբերհարձակման հետևանքները վերացնելու համար իր միջոցներից պահուստավորել է ավելի քան 6,34 միլիարդ դոլար։ Ընկերության նախնական գնահատմամբ՝ միջադեպի ընդհանուր վնասը մոտ 6,3 միլիարդ դոլար է։ Բորսան խոստացել է ամբողջությամբ ծածկել օգտատերերի կորուստները։

Նոյեմբերի 1, 20:00
Հ. Թումանյան

Սենեգալում հոկտեմբերի 31-ին բացվել են Դակար-2026 պատանեկան օլիմպիական խաղերը՝ Աֆրիկայում անցկացվող առաջին օլիմպիական մարզական իրադարձությունը։ Մինչև նոյեմբերի 13-ը Դակարում և հարակից երկու քաղաքներում կմրցեն շուրջ 2700 պատանի մարզիկներ։

Նոյեմբերի 3, 16:15
Հ. Թումանյան

Բջջային մշակույթների և մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ cGAS սպիտակուցի կորուստը մեծացնում է բջիջներում խոլեստերինի կուտակումը և նպաստում ուռուցքի աճին։ Աշխատանքը բացահայտում է այս իմունային սպիտակուցի ևս մեկ գործառույթ՝ բջջակորիզում գեների ակտիվության կարգավորումը։

Հոկտեմբերի 16, 17:03
Հ. Թումանյան

Tesla-ն ներկայացրել է նոր սերնդի Roadster-ը, որը կարողանում է կարճ ժամանակով օդ բարձրանալ, պտույտ կատարել և վայրէջք կատարել անիվների վրա։ Ընկերության հայտարարությամբ՝ մեքենան 0-ից մինչև 97 կմ/ժ արագացել է 0,81 վայրկյանում, իսկ արտադրությունը նախատեսվում է սկսել 2028-ին։

Հոկտեմբերի 11, 21:17
Հ. Թումանյան

Գիտնականներն ուսումնասիրել են Սուրբ Հեղինե կղզում ապրող Ջոնաթան հսկա կրիայի գենոմն ու գեների ակտիվությունը կարգավորող քիմիական նշումները։ Ըստ գնահատականների՝ 194 տարեկան կենդանու մոտ հայտնաբերված որոշ առանձնահատկություններ կարող են առնչվել նրա երկարակեցությանը, սակայն այդ կապը դեռ ապացուցված չէ։

Հոկտեմբերի 14, 09:35
Հ. Թումանյան

NASA-ի Parker Solar Probe սարքի տվյալներով գիտնականները պարզել են, որ արևային քամու մագնիսական տատանումների պտույտի ուղղությունը փոխվում է՝ կախված դիտարկվող մասշտաբից։ Արդյունքն օգնում է հասկանալ տիեզերական պլազմայի տուրբուլենտ վարքը և կարող է օգտակար լինել տիեզերական եղանակի մոդելավորման համար։

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն