Օր 16. Հակառակորդն ինտենսիվորեն հրետակոծում է հարավային առաջնագիծը. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Ծանր մարտերը շարունակվում են հատկապես հարավում՝ Հադրութի ուղղությամբ: Վահրամ Պողոսյանի խոսքով՝ չնայած ադրբեջանական ուժերի հարձակումներին, Արցախի ՊԲ-ն համարժեք պատասխան է տալիս թշնամուն:

22:07 Թալիշ գյուղն ադրբեջանական վերահսկողության ներքո չէ. նրանք գյուղի մատույցներում են, բայց ոչ՝ գյուղում. Արծրուն Հովհաննիսյան:

22:06 ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ դիվերսիոն-հետախուզական գործողությունները Հադրութի ուղղությամբ կասեցվել են. քաղաքը գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության տակ:

22:05 Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունն Ադրբեջանը, փաստացի, չի կատարել:

19:05 Արցախի նախագահի մամուլի խոսնակը նշել է, որ ծանր մարտերը շարունակվում են հատկապես հարավում՝ Հադրութի ուղղությամբ: Վահրամ Պողոսյանի խոսքով՝ չնայած ադրբեջանական ուժերի հարձակումներին, Արցախի ՊԲ-ն համարժեք պատասխան է տալիս թշնամուն:

Ասուլիս Վահրամ Պողոսյանի հետ / © Ազատություն

16:15 Արցախի Հանրապետության Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովն իր պատրաստակամությունն է հայտնել մարդասիրական գործողությունների իրականացման ուղղությամբ։

Հանձնաժողովը հայտարարել է, որ իր լիազորությունների շրջանակում անցել է նախապատրաստական աշխատանքների և ադրբեջանական կողմի՝ կրակի դադարեցման ռեժիմի խստիվ պահպանման և շփման գծում իրավիճակի կայունության դեպքում, պատրաստ է փոխադարձ մարդասիրական գործողություններ իրականացնել։

16:10 Շուշան Ստեփանյանի հաղորդմամբ՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչների պատսպարմամբ ադրբեջանական օդուժը սահմանի երկայնքով կիրառում է Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ։

13:45 ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցներով հոկտեմբերի 12-ին արևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի «ԱՆ-2» տիպի անօդաչու ռմբակոծիչ ինքնաթիռ:

ԱՆ-2 տիպի անօդաչու ռմբակոծիչի խոցումը / © Արցախի ՊԲ

11:34 Արցախի նախագահի մամուլի խոսնակի հաղորդմամբ՝ առաջնագծի տարբեր ուղղություններով թշնամու առաջապահ ստորաբաժանումները կրկին անցել են նախահարձակ գործողությունների: Պաշտպանության բանակը դրանք կասեցնելու համար համարժեք քայլեր է իրականացնում:

11:20 Վահրամ Պողոսյանը հայտնում է, որ Հադրութի հատվածում լայնածավալ մարտական գործողությունները շարունակվում են: Թշնամին, մեծաքանակ ուժեր կենտրոնացրելով այդ ուղղությամբ, ամեն կերպ փորձում է ներխուժել քաղաք: Պաշտպանության բանակը ամեն թիզ հողի համար ծանր մարտեր է մղում:

11:00 Պաշտպանության բանակի տեղեկացմամբ՝ Հադրութի ուղղությամբ շարունակվում է ներթափանցած դիվերսիոն-հետախուզական խմբի շրջափակման և ոչնչացման ռազմագործությունը: Օպերատիվ իրադրությունը գտնվում է ՊԲ լիարժեք վերահսկողության ներքո: Մեր հայրենակիցներին հորդորում ենք հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:

9:00 ՊԲ հաղորդմամբ՝ գիշերվա ընթացքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է ճակատային գծի բոլոր ուղղություններում: Հակառակորդը ակտիվություն է դրսևորել հատկապես հյուսիսային, հյուսիս-արևելյան և հարավային ուղղություններում: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը իր օգտին փոփոխության ենթարկելու թշնամական ուժերի բոլոր փորձերը կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից: Հակառակորդը ունի մարդկային ուժի և զինտեխնիկայի մեծաթիվ կորուստներ:

Արցախի Պաշտպանության բանակի հաղորդմամբ՝ առավոտյան հակառակորդի կողմից վերսկսվել են հրետանու կրակով ուղեկցվող հրաձգությունները, որոնք ճնշվում են ՊԲ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համարժեք գործողությունների արդյունքում:

8:30 Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված:

Հակառակորդն այժմ ինտենսիվորեն հրետակոծում է հարավային առաջնագիծը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021