Օր 19. Հակառակորդը վերսկսել է հրետանային ակտիվ կրակը. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Առավոտյան հյուսիսային և հարավարևելյան ուղղություններով հակառակորդը վերսկսել է հրետանային ակտիվ կրակը:

19:56 Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդմամբ՝ ժամը 19։00-ին Ադրբեջանը «Սմերչ» կասետային ռումբերով հրթիռակոծել է Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքը: Նախնական տվյալներով՝ զոհվել է մեկ խաղաղ բնակիչ։

17:46 ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետի տեղակալ-շտաբի պետ Գարիկ Մովսեսյանը նշել է, որ Գյանջայի օդանավակայանում տեղակայված F-16 ինքնաթիռների վերաթռիչքը Թուրքիայի տարածքից Ադրբեջանի տարածք իրականացվել է Վրաստանի օդային տարածքով:

17:00 Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ Ադրբեջանը հերթական անգամ խախտել է մարդասիրական նպատակներով Մոսկվայում կրակի դադարի մասին ձեռքբերված պայմանավորվածությունը՝ րոպեներ առաջ հրթիռակոծելով Ստեփանակերտը։ Թիրախակետում` քաղաքացիական ենթակառուցվածքներն են։

Հաղորդվում է, որ զոհեր ու վիրավորներ չկան։

15:00 Հարավում ծանր ու համառ մարտեր են. Արծրուն Հովհաննիսյան:

14:40 Պաշտպանության բանակը նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է ՊԲ հրետանու դիպուկ կրակով ոչնչացվում հակառակորդի կենդանի ուժը:

Հակառորդի կենդանի ուժի ոչնչացումը / © Արցախի Պաշտպանության բանակ

11:35 Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

11:09 Արծրուն Հովհաննիսյանի հաղորդմամբ՝ այս պահին թեժ մարտեր են ընթանում նույն ուղղություններում։

10:40 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահին միջնորդություն է ներկայացրել ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արայիկ Հարությունյանին գեներալ-մայորի, ՀՀ ԶՈւ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանին գեներալ-մայորի, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին գեներալ-գնդապետի զինվորական կոչում շնորհելու մասին:

10:35 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահին միջնորդություն է ներկայացրել N զորամասի հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանին հետմահու Ազգային հերոսի կոչում շնորհելու մասին:

Գնդապետ Ասատրյանը հերոսաբար զոհվել է երկու օր առաջ՝ հայրենիքը թուրք-ադրբեջանաահաբեկչական ագրեսիայից պաշտպանելիս:

8:47 Շուշան Ստեփանյանի հաղորդմամբ՝ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է:

Առավոտյան հյուսիսային և հարավարևելյան ուղղություններով հակառակորդը վերսկսել է հրետանային ակտիվ կրակը:

Արցախի Պաշտպանության բանակի հաղորդմամբ՝ ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վերահսկողության տակ պահել օպերատիվ-մարտավարական իրադրությունը և քայլեր են ձեռնարկում թշնամական ուժերին նոր կորուստներ հասցնելու ուղղությամբ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021