Հայաստանում Covid-19-ով վարակվածության 1371 նոր դեպք է հաստատվել
Փաստացի բուժում ստացողների թիվը Հանրապետությունում հասել է 11519-ի: Նախորդ օրը կորոնավիրուսից մահացել է 7 մարդ, ապաքինվել են 406-ը:
Վարակվածության հաստատված դեպքերի թիվը երկրում հասել է 59995-ի: Նրանցից 47119-ն առողջացածներն են: Նախորդ օրը կատարված թեստերից 2586-ը բացասական են եղել: Մինչ օրս կատարվել է ընդհանուր առմամբ 336111 թեստավորում:
Կորոնավիրուսից մահացածների թիվը Հայաստանում հասել է 1046-ի: Նախորդ օրը մահացած պացիենտները եղել են 70 (տղամարդ), 68 (տղամարդ), 79 (տղամարդ), 67 (կին), 75 (կին), 63 (կին) և 62 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Դուք գրել եք արգելված արտահայտություն կամ արգելափակվել եք կրկնվող խախտումների համար։
Հասկացա
Մեկնաբանությունը կասկածելի է թվացել, ուստի հրապարակումից առաջ կստուգվի։
Հասկացա
Մենք կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկենք։

Կանոնների խախտման պատճառով հաշիվը սահմանափակվել է։ Եթե սխալ է՝ գրեք մեզ։
Հասկացա
Վերջին մեկնաբանությունները