Օր 27. ՊԲ-ն շարունակում է վարձկան-ահաբեկիչների դիվերսիոն խմբերի հայտնաբերումն ու ոչնչացումը. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Այս պահին ևս Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կարմիր Շուկան, հրթիռակոծվում են սմերչով։ Տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում:

21:33 Վահրամ Պողոսյանը հայտնել է, որ Ստեփանակերտի հրթիռակոծությանն ի պատասխան՝ Պաշտպանության բանակը շատ շուտով պատասխան հարվածը կհասցնի: «Մենք արդեն վաղուց զգուշացրել ենք. ներում չի լինելու». նշել է Արցախի նախագահի մամուլի խոսնակը:

21:01 Մարտունին ռմբակոծվում է: Ստեփանակերտում միացել է օդային տագնապի ազդանշանը:

20:49 ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը հայտնում է, որ քիչ առաջ ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի ԱԹՍ: Ինչպես երևում է լուսանկարներից՝ խոցված ԱԹՍ-ն իսրայելաադրբեջանական Azad Systems ընկերության արտադրանքն է:

20:27 Շուշան Ստեփանյանի հաղորդմամբ՝ հարավային ուղղությամբ հայկական ուժերի հաջող գործողության արդյունքում ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը` առգրավվել: Գերեվարվել է ադրբեջանական զինուժի զինծառայող, որն այս պահին վիրահատվում է հայ ռազմաբժիշկների կողմից:

18:08 Արցախի ԱԻՊԾ-ն հաղորդում է, որ այս պահին թշնամական ուժերը ռմբակոծում են Մարտակերտը։ Քաղաքի վրա կիրառվում է ռազմական ավիացիա։

16:57 Արցախի ԱԻՊԾ հաղորդմամբ՝ կեսօրին, ժամը 14։20-ի սահմաններում, թշնամին գրադ կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը։ Նյութական վնասներից բացի` խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան։ Ծառայությունը շեշտում է, որ ռազմական որևէ օբյեկտ այդ տարածքում չկա։

16:17 Արցախի նախագահը դիմել է Ռուսաստանի նախագահին՝ խնդրելով գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման և քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ:

16:15 Արծրուն Հովհաննիսյանը նշում է, որ հայ ռազմագերիներին ստիպողաբար խոսեցնելը թշնամու անզորության հստակ ցուցիչն է։ «Չէ, պատերազմը թեթև չէ, խաղ ու պար չէ, բայց թշնամին էլ հաստատ փայլուն արդյունքներ չունի»։

16:12 ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերն ընդգծել են ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների անհապաղ կյանքի կոչման անհրաժեշտությունը:

15:01 Սենոր Հասրաթյանը նշում է, որ Կարմիր շուկայի ուղղությունը մարտավարական ու ռազմավարական կարևորության տեսանկյունից մեր այսօրվա Ավարայրն է:

«Այդպես մտածում ու գործում են նրանք, ովքեր վստահ են իրենց վերջնական հաղթանակի մեջ: Տեսնելով ու զրուցելով մարտագիծը պահող մեր զինվորների հետ, այսօր նորից ու նորից համոզվեցի, որ նրանցից յուրաքանչյուրը գործում է հենց այդ հավատով: ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ…». գրում է Հասրաթյանը:

13:30 Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ համառ մարտեր են նաև արևելյան ուղղությամբ։ Որոշ տեղերում թշնամու դիվերսիոն խմբերը հետ են շպրտվում ելման բնագծեր։

9:45 Արցախի ԱԻՊԾ հաղորդմամբ՝ այս պահին Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կարմիր Շուկան, հրթիռակոծվում են սմերչով։

Հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերն անհանգիստ է եղել Մարտակերտում և Մարտունու շրջանում։ Մարտակերտ քաղաքի հրետակոծության հետևանքով Ա.Սախարով 7 հասցեում բազմաբնակարան շենքի 2 տուն է հրդեհվել։ Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ փրկարարներին հաջողվել է արագ մարել կրակը, որպեսզի այլ բնակարաններում ևս հրդեհ չբռնկվի։ Նախնական տվյալներով թշնամին այս ուղղությամբ կրակ է բացել գրադ կանքից։ Մարդկային կորուստներ չկան։

Լուսադեմին Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ գյուղերն են հայտնվել Ադրբեջանի թիրախում։ Այստեղ կիրառվում են սմերչ տեսակի հրթիռներ։

9:20 ՊԲ հաղորդմամբ՝ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն-լարված իրադրությունը փոփոխության չի ենթարկվել: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները:

Երեկոյան, հերթական անգամ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, թշնամական ուժերը հրետակոծել են Ասկերանը, իսկ կեսգիշերին՝ կրկին անգամ թիրախավորել Մարտունին:

Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվում է վարձկան-ահաբեկիչներից կազմված թշնամական դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունը:

4:20 Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցն ԱՄՆ:

Նախարար Մնացականյանը հանդիպում է անցկացնում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021