Թուրք-ադրբեջանական ահաբեկչական հարձակումն Արցախի ուղղությամբ. օր 3. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Ադրբեջանական բանակն ունի շուրջ 790 զոհ, որից 180-ը՝ Քարվաճառի ուղղությամբ, 1900 վիրավոր. մինչ օրս խոցվել են՝ 137 տանկ և զրահամեքենա, 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ. Արծրուն Հովհաննիսյան:

22:33 Ադրբեջանական բանակն ունի շուրջ 790 զոհ, որից 180-ը՝ Քարվաճառի ուղղությամբ, 1900 վիրավոր. մինչ օրս խոցվել են՝ 137 տանկ և զրահամեքենա, 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ. Արծրուն Հովհաննիսյան:

22:05 Արցախի ՊԲ-ը արևելյան ուղղությամբ խոցել է հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյունը:

Շարասյան խոցումը / © Շուշան Ստեփանյան

21:50 Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանի հաղորդմամբ՝ միայն այսօր հակառակորդը կորցրել է 17 տանկ, 4 զրահափոխադրիչ, 3 ինժեներական տեխնիկա, 13 ԱԹՍ:

21:40 Արցախի Պաշտպանության բանակի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ ադրբեջանական ոչնչացված զինծառայողների թիվը 500-ից ավելի է:

21:00 Արցախի Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն ոչնչացնել ադրբեջանական բանակի զինվորականներին և մարտական տեխնիկան։ Կադրերում միանգամից ամբողջ ստորաբաժանման ոչնչացման փայլուն իրականացված գործողություն է:

Ամբողջ ստորաբաժանման ոչնչացումը / © ԶԻՆՈՒԺ MEDIA

20:00 Տեսանյութում երևում է, թե ինչպես են ադրբեջանական ՏՕՍ-1Ա ծանր հրետանային համակարգերը տեղակայվում բնակավայրում և այնտեղից կրակ բացում` կենդանի վահան դարձնելով իրենց իսկ քաղաքացիներին:

ՏՕՍ-n ադրբեջանական բնակավայրից կրակ է արձակում / © Շուշան Ստեփանյան

18:00 Այսօր ժամը 10:30-ից Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները օդ են բարձրացել Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանից և ապահովել են Ադրբեջանի «Դալյար» օդանավակայանից ՀՀ Վարդենիսի տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիք, Սոթք տարածաշրջաններում տեղակայված ՀՀ բնակավայրերի և ԶՈՒ ցամաքային ստորաբաժանումների ուղղությամբ Ադրբեջանի ՍՈՒ-25 և թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ով ռմբահրթիռային հարվածները:

Շուշան Ստեփանյանի հաղորդմամբ՝ տվյալ ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի ստորաբաժանումներին կրակային աջակցման մարտական խնդիրներ էր կատարում յուրային ավիացիան։

Մարտական խնդիրը կատարելիս հակաօդային և օդային մարտերի ընթացքում Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Օդաչուն, ցավոք, հերոսաբար զոհվել է:

Թուրքիայի Հանրապետության F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչը, ըստ օբյեկտիվ հսկման միջոցների, գտնվել է 60 կմ խորության, 8200 մետր բարձրության վրա։

13:30 Շուշան Ստեփանյանի հաղորդմամբ՝ ըստ լրացվող տվյալների, հայ մարտիկների գործողությունների արդյունքում, հակառակորդը կորցրել է 11 ԱԹՍ, այդ թվում նաև՝ հարվածային, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 5 տանկ: Հակառակորդը ունի նաև կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ:

11:00 Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ։ Անօդաչուի հարվածից այրվել է քաղաքացիական ավտոբուս:

Հակառակորդի այս գործողությանը նախորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության ապատեղեկատվությունը, թե, իբր, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը Վարդենիսի շրջանից հրթիռակոծել են Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը։ Այսպիսով, փաստորեն, հակառակորդը փորձել է հող նախապատրաստել հիմնավորելու համար իր հետագա գործողությունները։

— Սպասեք կոշտ պատասխանի.- գրել է Շուշան Ստեփանյանը:

10:00 Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է հայկական զինուժի կողմից ադրբեջանական ևս մեկ անօդաչու խոցելու մասին:

9:30 ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ հակառակորդն ուժեղ հրետանային նախապատրաստություն է սկսել, պատրաստվում է հերթական հարձակմանը։

8:20 Շուշան Ստեփանյանի հաղորդմամբ՝ տարբեր ինտենսիվությամբ մարտերը շարունակվում են՝ ուղեկցվելով հակառակորդի կողմից հրետանային նախապատրաստությամբ։

Շփման գծի մի քանի ուղղություններով հայկական ստորաբաժանումներն այս պահի դրությամբ հետ են մղել Ադրբեջանի զինուժի գրոհները, առանձին հատվածներում ձեռնարկել պատժիչ գործողություններ՝ պատճառելով հակառակորդին կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ։

Ադրբեջանական զինուժի խոցումը / © ԶԻՆՈՒԺ MEDIA

Մասնավորապես, վաղ առավոտյան հարավային ուղղությամբ խոցվել է հակառակորդի գրոհող զրահատեխնիկայի խումբ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021