Բաքուն մոտ 200 հայ գերիների դիմաց 3 պահանջ է ներկայացնում

Գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի խոսքով` մոտ 200 գերիների վերադարձման դիմաց առաջ քաշված պայմաններն են` ՀՀ զինված ուժերի դուրսբերումն Արցախի տարածքից, Տիգրանաշենի հանձնումը, Կարմիր Շուկա ավտոճանապարհի նկատմամբ վերահսկողությունը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը հայտնել է, որ Ադրբեջանում ներկայումս պահվում են շուրջ 200 հայ ռազմագերիներ: Նշվել է, որ Բաքուն ընդունել 73 անձի գերության փաստը: 120 գերիների պահման վերաբերյալ տեղեկություններն ադրբեջանական կողմը չի ընդունում, սակայն հայկական կողմն ունի նրանց գերության վերաբերյալ անհերքելի ապացույցներ:

Հաղորդվում է, որ բոլոր գերիներին վերադարձնելու համար Բաքուն 3 պայման է առաջադրել.

1. Հայաստանի զինված ուժերի դուրսբերում Արցախի տարածքից,

2. Տարածքների հավելյալ զիջում, օրինակ` Տիգրանաշենը (Քյարքի),

3. Վերահսկողություն Կարմիր Շուկայով դեպի Շուշի տանող ճանապարհի նկատմամբ:

Շեշտվում է, որ հայ գերիներին Բաքուն պահում է այդ խնդիրների լուծմանը հասնելու նպատակով:

Սիրանուշ Սահակյանը նշել է, որ տեղեկությունն ստացել է մի քանի աղբյուրներից, այդ թվում` ավելի վաղ նախապատրաստված փաստաթղթերի նախագծերից:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021