Հայաստանը կարողացել է պահպանել վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի մեծ մասի նկատմամբ. սենատոր Բոնդարև

Սենատորը նշել է, որ Ռուսաստանը և անձամբ նախագահ Պուտինը կարողացել են անել այն, ինչի չեն հասել Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը, ԵԱՀԿ-ն և Մինսկի խումբը:

Ռուսաստանի Դաշնային Խորհրդի Պաշտպանության և անվտանգության հարցերի կոմիտեի նախագահ, Օդատիեզերական ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վիկտոր Բոնդարևը նշել է, որ Ռուսաստանի նախագահի անձնական միջնորդության շնորհիվ հակամարտող կողմերը 2020թ. նոյեմբերի 10-ին եռակողմ համաձայնություն ստորագրեցին:

Նրա խոսքով՝ այդ համաձայնությունը թույլ է տվել դադարեցնել «եղբայրասպան» պատերազմը Լեռնային Ղարաբաղում՝ հնարավորություն տալով խուսափել հետագա արյունահեղությունից:

Բոնդարևն ընգծել է, որ Ադրբեջանը համաձայնել է կրակի լիարժեք դադարեցմանը և ադրբեջանական ու հայկական զինված ուժերի շփման գծում ռուս խաղաղապահների տեղակայմանը: Հայաստանն իր հերթին, նրա խոսքով, տարածքային զգալի զիջումների է գնացել «անվտանգության գոտու» հատվածում՝ պահպանելու Լեռնային Ղարաբաղի բնակիչների կյանքը և տարածքի մի մասի նկատմամբ վերահսկողությունը:

Սենատորը նշել է, որ Ռուսաստանը և անձամբ նախագահ Պուտինը կարողացել են անել այն, ինչի չեն հասել Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը, ԵԱՀԿ-ն և Մինսկի խումբը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021