«Ազդեցության գոտիների բաժանում Ռուսաստանի և Թուրքիայի միջև». իսրայելական պարբերականի պնդումները

Ըստ հրեական պարբերականի` Թուրքիան զորքեր է տեղակայում հակամարտության գոտիներում (Սիրիայում, Լիբիայում և, հատկապես, Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի ժամանակ). ամեն ինչ ծրագրված էր այնպես, որ Մոսկվան ու Անկարան «հանդիպեն» շփման գծում և կիսեն տարածաշրջանը, իսկ ԱՄՆ-ն «անգործ» մնա:

Ռուսաստանը և Թուրքիան Մերձավոր Արևելքում և Կովկասում արագորեն վերածվում են ռազմավարական դաշնակիցների: Երկու պետությունների ազդեցության գոտիներից Միացյալ Նահանգների դուրսմղումն Անկարայի ռազմավարական նպատակն էր Սիրիայի և Լիբիայի, ինչպես նաև Կովկասի` իր կողմից հրահրված հակամարտություններում: Արդյունքում` նշված երկրներն ու տարածաշրջանները, իսրայելական The Jerusalem Post-ի համաձայն, բաժանվել են ռուսական և թուրքական ազդեցությունների գոտիների:

Ռուսաստանի դերի մեծացումը

Հրեական պարբերականը նշում է, որ Թուրքիան անարդար խաղացող է. նրա ԶԼՄ-ներն ապատեղեկատվություն են տարածում, իշխանությունները բանտ են նետում թղթակիցներին, քննադատում են ԱՄՆ-ին և, միաժամանակ, մերձենում են Ռուսաստանի հետ:

Հաճախ Ամերիկայում իր քարոզիչների օգնությամբ, իսրայելական աղբյուրի պնդմամբ, Թուրքիան շշուկներ է տարածել, թե ԱՄՆ-ի լավագույն գործընկերն է, «պաշտպանում է Ռուսաստանից», իսկ իրականում Անկարան ձգտում է դեպի Մոսկվան` ինչպես երկու նույնատիպ համակարգեր: Իր նոր դաշնակցի հետ Թուրքիան փորձում է տարածաշրջանում նվազեցնել ԱՄՆ-ի կշիռն ու ազդեցությունը:

JP-ի լրագրողների խոսքով` ակնհայտ է, որ Թուրքիան զորքեր է տեղակայում հակամարտության գոտիներում (Սիրիա, Լիբիա կամ Կովկաս): Նշվում է, որ նման ռազմավարությունն ակնառու էր հատկապես Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի ժամանակ. ամեն ինչ ծրագրված էր այնպես, որ Մոսկվան և Անկարան «հանդիպեն» շփման գծում և կիսեն տարածաշրջանը, իսկ Նահանգներն «անգործ» մնան:

Դաշնակից, հանուն որի արժե ձգտել

Անկարան, իսրայելական պարբերականի համաձայն, պնդում է, թե «աշխարհաքաղաքականորեն» Արևմուտքի և ԱՄՆ-ի կողքին է, սակայն ավելի ու ավելի շատ զենքեր է գնում Ռուսաստանից` ռուսաստանցիների հետ սերտ աշխատանքներ տանելով` իբր «պատահաբար» բախվելով նրանց հետ ամենուր, որտեղ իր «գործողությունները» պիտի ծավալի:

Թուրքիան հաճախ է գանգատվում Իսրայելից, ԱՄՆ-ից ու Եվրոպայից` հանդես գալով «հաշտեցման» նախաձեռնությամբ, սակայն ամենևին չի ցանկանում հաշտեցում, այլ մտադիր է ժամանակ շահել և Ռուսաստանի հետ Դաշինք ստեղծել, քանի դեռ արևմտյան վստահելի մամուլն ու ղեկավարությունը գնում են ՆԱՏՕ-ի դաշնակցին ընդառաջ:

Համարվում է, որ մեկ հանգամանք կա, որն անսասան է թվում. մուսուլմանական երկիր` Օսմանյան կայսրության արմատներով, և քրիստոնեական ՌԴ, որի պատմությունը տանում է դեպի Ռուսական կայսրություն, և նրանք չեն կարող դաշնակիցներ լինել, քանի որ ակնհայտ հակառակորդներ են: Սակայն իսրայելական պարբերականը նշում է, որ դա «պատմության տարընթերցում է». երկու երկրները պատրաստ են համատեղ գործել` հանուն հեղինակության բարձրացման, ազդեցության ու ռազմական ուժի: Այդ պատճառով է Թուրքիան այսօր ձգտում դեպի Ռուսաստանը:

Ընդհանուր առմամբ, ինչպես JP-ն է գրում, աշխարհը բաժանվել է ազատ պետությունների ու գործընկերների և այն միավորումների ու ռեժիմների, որոնցում նույնիսկ չեն մտորում իրավունքների և ազատությունների մասին: Այնպես որ` «ավտորիտար ռեժիմները», իսրայելական աղբյուրի պնդմամբ, հետևողականորեն ձգտում են միմյանց` չնայած պատմական և սոցիալ-մշակութային վիթխարի տարբերություններին:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021