Ալիևը դժգոհել է Ռուսաստանի ՊՆ-ի պատասխան նամակից

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Բաքվին ուղղված նամակում հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում «Իսկանդեր-Մ» հրթիռ չի կիրառվել: Ալիևը, սակայն, դժգոհել է` Մոսկվայից բացատրություն պահանջելով, թե ինչպես են հրթիռները հայտնվել Հայաստանի զինված ուժերում:

Ադրբեջանը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից նամակ է ստացել Հայաստանում «Իսկանդեր-Մ» հրթիռների մասին, սակայն, ինչպես հաղորդվում է, «բավարարված չէ նամակում նշված տեղեկատվությամբ»: Ռուսական ՊՆ-ն Ադրբեջանի նախագահին տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ այդպիսի հրթիռներ չեն արձակվել:

Ալիևը, մասնավորապես, դժգոհել է, որ ռուսական կողմի պատասխանում հերքվում է բալիստիկ հրթիռի արձակումը: Ադրբեջանի նախագահը նշել է, որ դա ամբողջ պատասխանը չէ, քանի որ հիմնական հարցն այն է, թե ինչպես են Հայաստանի զինված ուժերում հայտնվել «Իսկանդեր-Մ» տեսակի հրթիռներ:

Ալիևի խոսքով` հայկական կողմը չէր կարող 500 կմ հեռահարությամբ «Իսկանդեր-Մ» հրթիռներ ունենալ, քանի որ հայկական զինված ուժերում միայն «Իսկանդեր-Է» հրթիռներն են, որոնց հեռահարությունը 280 կմ է: Նրա պնդմամբ` այդ հրթիռային համակարգերը կամ տրամադրվել են Հայաստանին, կամ հափշտակվել և անօրինական ճանապարհով դուրս են բերվել Ռուսաստանից:

Ադրբեջանի նախագահը ստեղծված իրավիճակն անվանել է «տհաճ և ցավ ու զարմանք առաջացնող»: Ալիևը շեշտել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են, և որ ռուս խաղաղապահները տեղակայված են «Ադրբեջանի տարածքում»:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021