Իրանում 23 պատգամավոր վարակված է կորոնավիրուսով

Մեջլիսի փոխխոսնակը նորընտիր պատգամավորներին կոչ է արել դադարեցնել հանդիպումները քաղաքացիների հետ՝ կորոնավիրուսի տարածմանը չնպաստելու համար:

Իրանի Մեջլիսի (խորհրդարան) փոխխոսնակ Աբդուլ Ռըզա Մըսրին հայտնել է, որ պատգամավորներից 23-ը Covid-19-ով են վարակված. նոր տեսակի կորոնավիրուսը հաստատվել է թեստավորման արդյունքում:

Նրա խոսքով՝ այդ պատգամավորները հաճախ են հանդիպումներ ունենում բնակչության հետ, ինչը կարող է հանգեցնել կորոնավիրուսի տարածման: Փոխխոսնակը նորընտիր պատգամավորներին կոչ է արել դադարեցնել հանդիպումները քաղաքացիների հետ՝ վիրուսը չտարածելու համար:

Հավելենք, որ այս պահի դրությամբ Իրանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 1,5 հազարից: Մահացել է 66 մարդ, առողջացել են մոտ 3 հարյուրը: Կորոնավիրուսի դեմ պայքարի համար Չինաստանը, որտեղ բռնկվել էր վիրուսը, նյութական և մասնագիտական աջակցություն է տրամադրել Իրանին: Ռուսաստանը նույնպես աջակցության պատրաստականություն է հայտնել:

Հիշեցնենք, որ Իրանում խորհրդարանական ընտրությունները տեղի էին ունեցել ս.թ. փետրվարի 21-ին: Մեջլիսի պատգամավորները 290-ն են:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021