Forbes պարբերականը ծավալուն հոդվածով պատմել է Հայաստանի մասին

Հեղինակը հայկական բարիքներից օգտվելու համար զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս հարմարավետ կոշիկներ վերցնել՝ հաշվի առնելով Հայաստանի լեռնային պայմանները և եղանակային անակնկալները:

Հեղինակավոր Forbes պարբերականը Հայաստանի առանձնահատկությունների մասին ծավալուն հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Հայաստանում բնակավայրերին, հյուրանոցներին, մթերքին ու տեսարժան վայրերին:

Պարբերականի հոդվածագիր Բրեաննա Վիլսոնը նշել է, որ միայն Սևանա լիճ գնալով կարելի է պատկերացում կազմել հայաստանյան տեսարժան վայրերի այն գեղեցկության մասին, որն առաջարկվում է Հայաստան այցելող զբոսաշրջիկներին:

Հոդվածի հեղինակն ուշադրություն է հրավիրել Կալավանի, Գոշի, «Դիլիջան» ազգային արգելոցի աշնանային գեղեցկության վրա: Նրան հատկապես ոգևորել են տերևների գունառատությունն ու անընդհատ փոփոխվող տեսարանները:

Գոշավանք / ©Forbes, null GETTY

Պարբերականում հիշատակվում է հայերի հյուրասիրության, ինչպես նաև հայկական տնական օղու մասին: Հոդվածագիրը նկարագրել է նաև տեղի հյուրատները, որտեղ, ըստ նրա, զբոսաշրջիկը կարող է իրեն զգալ որպես հայկական իրականության մաս՝ ամբողջովին ներգրավվելով հայկական առօրյայի մեջ:

Հյուրատուն` Կալավանում / ©Forbes, GETTY

Բրեաննա Վիլսոնը առանձնահատուկ կերպով նկարագրել է հայկական խոհանոցը: Նրան հատկապես դուր են եկել պանրի տեսականին, տնական տոլման, թարմ և մաքուր բանջարեղենը, լավաշը:

Հյուրասիրություն՝ Խաչարձանի հյուրատանը / ©Forbes, Breanna Wilson

Լրագրողն ասում է, որ հայկական համեղ տոլման ճաշակելուց հետո հայերն անպայման կառաջարկեն ձմերուկ և սուրճ, փախլավա, որն ուտելիս ցանկանում ես լպստել մատներդ:

Հայաստանի լեռնային շրջաններում պետք է ունենալ համապատասխան կոշիկներ / ©Forbes, Breanna Wilson

Հեղինակն այս բարիքներից օգտվելու համար զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս հարմարավետ կոշիկներ վերցնել՝ հաշվի առնելով Հայաստանի լեռնային պայմանները և եղանակային անակնկալները, որոնք տարվա այս եղանակին այստեղ սովորական երևույթ են:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021