Պատվաստումների մասին տեղեկություն փնտրողների համար Facebook-ում ուսուցողական պատուհան կբացվի

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ մշակվող պատուհանը հնարավորություն կտա հավաստի տեղեկություններ ստանալ պատվաստումների մասին:

Facebook ընկերությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությամբ մշակում են հատուկ պատուհան՝ բժշկական ռեսուրսներին հղումով: Այն ակտիվ կլինի, եթե օգտատերը սոցցանցում փնտրի պատվաստումների մասին տեղեկություն կամ այցելի այդ թեմայով խմբեր:

Ամերիկյան օգտատերերի համար կառաջարկվի մանրամասն տեղեկություններ ստանալ ԱՄՆ-ում հիվանդությունների վերահսկման և պրոֆիլակտիկայի կենտրոնի կայքից: Մյուս երկրների օգտատերերի համար Facebook-ը կառաջարկի այցելել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կայք:

ԱՀԿ-ն և Facebook-ը ամիսներ շարունակ քննարկել են վակցինաների մասին հավաստի տեղեկությունների հասանելիության հարցում մարդկանց աջակցելու և ստահոդ հրապարակումները նվազեցնելու տարբերակները:

Հաղորդում հեղինակավոր բժշկական ռեսուրսների մասին / ©facebook

Մարտ ամսին Facebook-ի ղեկավարությունն սկսել է պայքարել սոցցանցերում պատվաստումների վերաբերյալ ապատեղեկատվության դեմ: Կայքը որոնողական տվյալներում բացառել է հակավակցինատորներին, նվազեցրել է դրանց առաջնահերթությունը նորությունների ցանկում: Բացի այդ՝ դադարեցվել են պատվաստումներից հրաժարվելու կոչերով գովազդները:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021