Ռուսաստանի, Հայաստանի և Բելառուսի փորձագետները կքննարկեն ապակայունացման դեմ պայքարի հարցերը

Երեք երկրների փորձագետները հաշվի են առնելու 2020թ. դեպքերը, որոնք դեռևս մեծ վտանգներ են պարունակում: Նշվում է, որ արևմտյան արժեքների պարտադրումը, ֆինանսատնտեսական պայմանները, ներքին պառակտիչ գործունեությանն աջակցությունը, ռուսատյացության թեժացումը ԱՊՀ երկրների և, ի վերջո, Ռուսաստանի դեմ կործանարար գործողությունների ամբողջ ծավալը չեն:

Ռուսաստանի, Հայաստանի և Բելառուսի փորձագետները մտադիր են քննարկել հետխորհրդային տարածքում կայունության խաթարման դեմ պայքարի արդիական հարցերը:

Ինչպես նշվում է, 2020թ. Բելառուսը նախագահական ընտրություններից անմիջապես հետո տեղեկատվական տիրույթում հիբրիդային հարձակման զոհ դարձավ: Հայաստանը Թուրքիայի աջակցությունը վայելող, ԱՊՀ անդամ Ադրբեջանի կողմից ենթարկվեց ռազմական հարձակման:

Ընդգծվում է, որ այդ դեպքերում նշված երկրները կարողացան դիմակայել, չնայած անմիջական ու ոչ փոքր կորուստներին: Հետխորհրդային տարածքում ՀԱՊԿ-ի շրջանակներում Ռուսաստանի դաշնակիցների վրա խոշոր գրոհների պարագայում, ինչպես նշվում է, Մոսկվան հարկադրված էր օպերատիվ կերպով միջամտել թե´ Բելառուսում, և թե´ Հայաստանում ստեղծված ճգնաժամային իրավիճակի լուծմանը:

Երեք երկրների փորձագետները, աղբյուրի հաղորդմամբ, հաշվի են առնելու 2020թ. իրադարձությունները, որոնք դեռևս մեծ վտանգներ են պարունակում: Ռուսական կողմի համար արևմտյան արժեքների պարտադրումը, ֆինանսատնտեսական պայմանները, ներքին պառակտիչ գործունեությանն աջակցությունը, ռուսատյացության թեժացումը և այլն ԱՊՀ երկրների և, ի վերջո, Ռուսաստանի դեմ կործանարար գործողությունների ամբողջ ծավալը չեն:

Շեշտվում է, որ առանձնահատուկ մտահոգություն են առաջացնում հետխորհրդային հանրապետությունների ղեկավարների, մասնավորապես` Փաշինյանի և Լուկաշենկոյի գործողությունները: Աղբյուրն այդ գործողությունները որակում է ապակառուցողական:

Ինչպես նշվում է, ձգտելով քաղաքականապես տարանջատվել Ռուսաստանից, բայց պահպանել ֆինանսատնտեսական արտոնությունները` Երևանը և Մինսկը փաստացի ապակայունացնում են իրավիճակն իրենց երկրներում` մարտահրավերներ ու վտանգներ առաջացնելով Ռուսաստանի համար:

Դիտարկման հեղինակը նաև ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ Բայդենի կողմից Պուտինի հասցեին հնչած մեղադրանքներին Ռուսաստանի դաշնակից երկրների ղեկավարները ոչ մի հայտարարություն չարեցին:

Թե ինչ ձևաչափով և ինչ ժամկետներում են կայանալու փորձագետների քննարկումները, և թե ովքեր են մասնակցելու այդ քննարկումներին, աղբյուրը մանրամասներ չի հաղորդում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021