Տավուշում դիրքերի գրավման փորձ չի եղել. ՊՆ-ն հերքել է

Վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը հայտարարություն էր տարածել, իբր ադրբեջանական կողմն այս գիշեր փորձել է Տավուշի մարզի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքեր գրավել։ ՊՆ-ից հաղորդել են, որ լուրն իրականությանը չի համապատասխանում:

Համացանցում տեղեկություն է տարածվում, թե իբր ադրբեջանական կողմն այս գիշեր փորձել է Տավուշի մարզի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքեր գրավել։ Մասնավորապես` ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանն է այդպիսի հայտարարություն տարածել` նշելով, թե հայկական կողմը թույլ չի տվել:

Աճեմյանի խոսքով` դեպքը տեղի է ունեցել Անվախում: Երկու կողմի զինված ուժերին, ըստ նրա, «համար 1» է տրվել («տագնապ»): Պնդում է նաև, որ ադրբեջանցիները «հրետանի են պատրաստել` անհրաժեշտության դեպքում կիրառելու»:

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը», սակայն Պաշտպանության նախարարությունից տեղեկացել է, որ տարածված լուրն իրականությանը չի համապատասխանում:

Հաղորդվում է, որ, ըստ պաշտպանական գերատեսչության, սահմանային իրավիճակը վերահսկելի է և որևէ միջադեպ չի արձանագրվել:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021