Թուրքիան ջրամբարներ է կառուցում դեպի Հայաստան հոսող գետերի վրա. փորձագետն ահազանգում է

Ջրային կոմիտեի նախկին ղեկավարի խոսքով` ոռոգող ենթակառուցվածքները մաշվել են, և ջրի կորուստը հասնում է մինչև 70%-ի: Միաժամանակ, թուրքական կողմում մտադիր են ջրամբարներ կառուցել, որոնք էականորեն կնվազեցնեն Հայաստանի ջրի պաշարը:

Ջրային կոմիտեի նախկին ղեկավար Ինեսսա Գաբայանի համոզմամբ` Արաքս և Ախուրյան գետերի թուրքական հատվածում ջրամբարների կառուցումն աղետալի հետևանքների կարող է հանգեցնել:

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Թուրքիան մտադիր է ջրամբարներ կառուցել Հայաստան մտնող գետերի վրա:

Գաբայանի խոսքով` այդ գետերի հոսքը կկրճատվի այնքանով, որքանով ջուրը կուղղվի դեպի ամբարները: Իսկ սահմանային գետերի ջուրը կբաժանվի Հայաստանի և Թուրքիայի միջև: Այսինքն, ինչպես նշում է, Թուրքիայի ջրային ռեսուրսները կավելանան, մինչդեռ Հայաստանինը` էականորեն կնվազեն: Նրա խոսքով` հենց Ախուրյան գետն է ոռոգում Թալինի և Բաղրամյանի տարածաշրջանները, որոնք գյուղատնտեսական հարուստ հողեր ունեն: Արաքս գետն իր հերթին ապահովում է Արմավիրի և Էջմիածնի հողատարածքների ոռոգումը:

Հետևաբար, ինչպես նշում է, ջրամբարների կառուցումը լրջագույն խնդիր կդառնա: Գաբայանն անհրաժեշտ է համարում ռեսուրսները պահպանել սեփական պահանջմունքների համար:

Փորձագետի խոսքով` ոռոգման ենթակառուցվածքները հնացել են, և ջրի կորուստը կազմումը 40-45%, որոշ վայրերում նույնիսկ` 60-70%: Գաբայանն ընդգծում է, որ որոշ հողատարածքներ հնարավոր չէ ոռոգել ավանդական եղանակներով, քանի որ հողն այդտեղ ավազոտ է. մեծ քանակությամբ ջուր է ներծծվում: Այդպիսին է Բաղրամյան գյուղում, որի բնակիչները վերջերս ճանապարհ էին փակել և պահանջում էին մեծացնել ոռոգման ջրի մատակարարման ծավալը:

Գաբայանն առաջարկում է նման դեպքերում անհրաժեշտ է կիրառել ոռոգման ժամանակակից մեթոդներ, որոնք էականորեն կկրճատեն ջրի կորուստը:

Կոմիտեի նախկին ղեկավարը վստահություն է հայտնել, որ անհրաժեշտ է գտնել ջրային պաշարների ավելացման այլընտրանքային միջոցներ և կրճատել Սևանա լճից իրականացվող ջրառը: Առաջարկում է, մասնավորապես, ջրամբար կառուցել Եղեգիս գետի վրա: Դա հնարավորություն կտա ոռոգել Եղեգնաձորի գյուղատնտեսական հողերը և բարձրացնել հիդրոէլեկտրակայանների արդյունավետությունը:

Գաբայանի խոսքով` որոշ ջրամբարներ տեխնիկապես մաշվել են, որն իր հերթին հանգեցնում է ջրի կորստի: Կարծում է, որ հնարավոր է այդ ջրամբարը վերանորոգել: Որոշ ջրամբարներից, ինչպես նշում է, ջուրը բաց է թողնվում «մինչև վերջին կաթիլը», որը բացասական հետևանքներ է ունենում, այդ թվում` բնապահպանական:

ԱԻՆ-ից ավելի վաղ հայտնել էին, որ Հայաստանի խոշոր ջրամբարների մեծ մասում ջրի ծավալն էականորեն ցածր է նախորդ տարվա համեմատ: Թուրքիայի հետ սահմանակից Ախուրյանի ջրամբարում, օրինակ, 2020-ի համեմատ 187 մլն խմ-ով պակաս ջուր է կուտակվել: Եվ դա այն դեպքում, երբ ջրամբարի ընդհանուր տարողունակությունը 525 մլն խմ է:

Ապարանի ջրամբարում 9,6 մլն խմ-ով պակաս ջուր է հավաքվել, Ազատի ջրամբարում` 20-ով, Մարմարիկում` 3,9-ով: Միայն Արփի լճում է, որ 15,4 մլն խմ-ով ավելի շատ ջուր է ամբարվել:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021