«ВКонтакте»-ն խոստացել է ցույց չտալ Pornhub այցելած ընկերների ցանկը

Այլևս հնարավոր չի լինի իմանալ, թե ընկերներն ինչ ծրագրեր են օգտագործում` կայքում գրանցվելու համար:

«ВКонтакте»-ն կդադարեցնի API-ի մեթոդի կիրառումը, որը թույլ էր տալիս ծրագրերում սոցցանցերի միջոցով գրանցված ընկերների ցանկը տեսնել: Փոփոխությունը կատարվել է այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել PRNHB-ի բոտի մասին. այն ցույց է տվել խոշորագույն պոռնոկայքերից մեկը՝ Pornhub-ն այցելած ընկերների ցանկը:

Կայքի մամուլի ծառայությունը նշել է, որ օգտատերերի տեղեկությունների պաշտպանության համար հրաժարվում են API users.isAppUser մեթոդից, և այժմ հնարավոր չէ իմանալ, թե ինչ ծրագրեր են օգտագործում ընկերները:

PRNHB-ն ստեղծել է արխանգելսկցի ծրագրավորող Դանիիլ Սուվորովը: Ավելի ուշ «ВКонтакте»-ի թիմն արգելափակել է Pornhub կայքից օգտվողների մասին տեղեկությունների տրամադրումը:

«ВКонтакте»-ն և Pornhub-ը 2017թ. են համաձայնություն կնքել: Սոցցանցերի միջոցով գրանցվելու դեպքում կայքը ստուգում է՝ օգտատերն անչափահաս է, թե՝ ոչ. սա արվում է ռուսական օրենքները չխախտելու համար:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021