Իրանի Առողջապահության փոխնախարարը, ով չէր հավատում համաճարակին, վարակվել է կորոնավիրուսով

Իրաջ Հարիրչին երեկ նշել էր, որ չի հավատում, թե Իրանում կարող է համաճարակ լինել, բայց այսօր հաղորդվում է, որ նա նույնպես վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսով:

Հաղորդվում է, որ Իրանի Առողջապահության փոխնախարար Իրաջ Հարիրչին կորոնավիրուսով է վարակվել:

Իրանի Առողջապահության փոխնախարարի վարակվել է կորոնավիրուսով / ©RIA, AP

Փոխնախարարը նախօրեին հայտարարել էր, որ չի հավատում Իրանում կորոնավիրուսի համաճարակի հնարավորությանը:

Առողջապահության նախարարի խորհրդական. Պարոն Հարիրչիի մոտ կորոնավիրուսը հաստատվել է:

Հարիրչին, մասնավորապես, հերքել էր լրատվամիջոցների այն տեղեկություններին, թե միայն Ղոմ քաղաքում 50 մարդ է մահացել Covid-19 կորոնավիրուսից: Նա նշել էր, որ եթե նույնիսկ այդ թվի 1/4-ն իրական լինի, ապա հրաժարական կներկայացնի:

Հաղորդվում է, որ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև խորհրդարանի ներկայացուցիչ Մահմուդ Սադեկի մոտ:

Պաշտոնական տվյալներով՝ փետրվարի 25-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից Իրանում մահացել է 15 մարդ, վարակվածներն 95-ն են:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021