52 միավոր F-35 կործանիչներ դուրս են եկել «փղային զբոսանքի»

Այս իրադարձությունն արդեն անվանել են «փղային զբոսանքների մայր»: Փորձագետներն այս լայնածավալ զորավարժությունը կապում են ԱՄՆ-Իրան հակամարտության հետ:

388-րդ և 419-րդ կործանիչ ավիագնդերը (թևեր) վերջին տարիների ամենազանգվածային վարժանքներն են իրականացրել F-35-ների մասնակցությամբ: Յուտա նահանգի Հիլլ ավիաբազայում զորավարժանքին ներգրավվել է 52 միավոր F-35A կործանիչ:

Նմանատիպ վարժանքներն անվանում են «փղային զբոսանքներ»: Դրանք ներառում են նշանակալից քանակությամբ ինքնաթիռների կառավարում. այն անհրաժեշտ է իրական ռազմական պայմանների համար:

Որպես կանոն, այսպիսի դրվագներից յուրաքանչյուրը գրավում է ԶԼՄ-ների ուշադրությունը և դառնում ավիացիայի սիրահարների քննարկման թեմա:

F-35 կործանիչներ / ©NIAL BRADSHAW

«Փղային զբոսանքը» մեծ հմտություն է պահանջում ինչպես օդաչուներից ու տեխնիկներից, այնպես էլ հրամկազմից: Ինքնաթիռների համար հնարավոր հանձնարարություն կարող է լինել հակառակորդի հակաօդային պաշտպանության ճեղքումը:

F-35 կործանիչներ / ©NIAL BRADSHAW

Հարկ է նշել, որ փորձագետներն այս վարժանքները կապում են ամերիկաիրանական հակամարտության վերջին օրերի լարվածության հետ: Նրանց կարծիքով՝ սա Իրանի վերգետնյա օբյեկտները և ենթակառուցվածքները խոցելու պատրաստականության ցուցադրություն է:

F-35 կործանիչներ / ©NIAL BRADSHAW

Իրանական ռազմաօդային ուժերը սահմանափակ քանակությամբ տեխնիկա ունեն. դրանք հիմնականում հին ինքնաթիռներ են: Մի մասը կառուցված է ԱՄՆ-ում, իսկ «իրանականներն» ամերիկյան Northrop F-5 Freedom Fighter հին մոդելների մոդեռնիզացված տարբերակներն են:

F-35 / ©NIAL BRADSHAW

Աղբյուրի հիշեցմամբ՝ 2019թ. Միացյալ Նահանգները «փղային զբոսանքի» էին հանել F-22 կործանիչները: Այդ ժամանակ զինվորականները թռիչքի էին պատրաստել միաժամանակ 24 միավոր F-22 կործանիչ, հեռահար ռադիոտեղորոշման հայտնաբերման E-3 Sentry ինքնաթիռ, ինչպես նաև ռազմավարական ռազմատրանսպորտային C-17 Globemaster III:

Նախորդ տարի «փղային զբոսանքն» իրականացրել է նաև Ծովային հետևակի կորպուսը: Դրան մասնակցել են երկու տասնյակ ուղղահայաց թռիչքի և վայրէջքի F-35B կործանիչներ:

5-րդ սերնդի F-35 կործանիչները կարելի է առանց չափազանցացնելու անվանել ԱՄՆ-ի ամենակարևոր ռազմական ինքնաթիռները: Ապագայում դրանք դառնալու են ՌՕՈւ-ի հիմքը, ինչպես նաև էականորեն կմեծացնեն ՌԾՈւ-ի և Ծովային հետևակի հնարավորությունները (կարելի է ասել՝ արդեն մեծացրել են): Ինքնաթիռներն արտադրող Lockheed Martin կորպորացիան իր հերթին ռեկորդակիր է. 2019թ. օրացույցային տարում այն արտադրել և պատվիրատուներին է մատակարարել 134 միավոր F-35 կործանիչ:

Այդ զինատեսակի թիվը ներկայումս հաշվվում է մոտ 500: ԱՄՆ-ն ընդհանուր նախատեսում է արտադրել ավելի քան 3 հազար միավոր այդպիսի կործանիչ՝ ինչպես իր Զինուժի, այնպես էլ դաշնակիցների համար:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021