Հայաստանում Covid-19-ով վարակվածների թիվն ավելացել է 40-ով (upd.)

Մահվան նոր դեպք է գրանցվել: Մեկ օրվա ընթացքում առողջացել է 24 մարդ: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 921-ի:

ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հաղորդմամբ՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ապրիլի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ հասել է 921-ի: Մահացության նոր դեպք է գրանցվել՝ հասնելով 10-ի: Առողջացածների թիվը հասել է 138-ի՝ ավելանալով 24-ով:

Հաղորդվել է, որ վարակվածության նոր դեպքերից 12-ը հնարավոր է՝ նախկինում չհաշվառված լինել, և արձանագրված լինեն հաշվառման համակարգի թվայնացման արդյունքում: Այսինքն՝ փաստացի մեկ օրվա ընթացքում, ըստ վարչապետի, վարակվածների թիվն ավելացել է 28-ով:

Մահացածն 80-ամյա պացիենտ էր, ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ծանր աստիճանի թոքաբորբ՝ բարդացած թոքերի ռեսպիրատոր դիստրես համախտանիշով։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝զարկերակային հիպերտենզիա, կախեքսիա ,ծերունական սկլերոզ։

Գիշերը Երևանում վայրէջք է կատարել պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան տեղափոխվող ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը:

Հայաստան առաքվող պարագաների փաթեթավորման վրա նշված է. «Թո մեր բարեկամությունն ավելի երկար լինի, քան Յանցզի գետը, և ավելի բարձր, քան Արարատ լեռը»:

UPD. Առողջապահության նախարարը հայտնել է, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի կրկնապատկման ցիկլը մոտենում է 10 օրին: Այս տեմպը պահպանվելու դեպքում, ըստ նախարարի, ապրիլի 19-ին կունենանք մոտ 1.800 դեպք, իսկ ապրիլի 29-ին` 3600 դեպք:

Արսեն Թորոսյանը շեշտել է, որ այս փոքրիկ և հարաբերական «ձեռքբերումը» կարող է հօդս ցնդել, եթե մենք «թուլանանք» և կրկին վերադառնանք մեր առօրյա կյանքին` չպահպանելով հիվանդության տարածումը կանխող կանոնները:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021