Քիմ Քարդաշյանը կրկին Երևան կգա՝ WCIT-ին մասնակցելու

Քիմ Քարդաշյանը բավականին մեծ լսարան ունի՝ 240 մլն-ից ավել հետևորդներ: Քարդաշյանը նաև հաջողակ գործարար է, ուստի մասնակցությունը կարևոր է միջոցառման համար:

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կմասնակցի հոկտեմբերի 6-9-ը Երևանում կայանալիք, «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ» խորագիրը կրող WCIT 2019 ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես հիմնական հատուկ զեկուցող և բանախոս:

Հաղորդվում է, որ Քիմ Քարդաշյան-Վեսթը հանդես է գալու «Գաղափարների շուկա» լիագումար նիստում, որտեղ կքննարկվի ապակենտրոնացված տեխնոլոգիաները նպաստավոր ազդեցությունը ժամանցի, մեդիայի և լրագրության ժողովրդայնացմանը, ինչպիսի փոփոխություններ են կրել արվեստի, տեղեկատվության տարածման մեթոդները՝ նոր աստղեր պատրաստելու ճանապարհին:

Քիմ Քարդաշյան-Վեսթը նաև հարցազրույց է տալու: WCIT 2019-ի կազմակերպիչ, Յուքոմ ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը նշել է, որ Քիմ Քարդաշյանը բավականին մեծ լսարան ունի՝ 240 մլն-ից ավել հետևորդներ: Եսայանի խոսքով՝ Քարդաշյանը նաև հաջողակ գործարար է, ուստի մասնակցությունը կարևոր է միջոցառման համար:

ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն էլ հաղորդում է, որ WCIT 2019 Yerevan Նորարարական կլոր սեղանին մասնակցելու համար Հայաստան են ժամանելու նաև 20 երկրների բարձր տեխնոլոգիաների ոլորտի պատասխանատու նախարարներ:

Ինչպես հաղորդվում է՝ WCIT-ը ՏՏ և ծառայությունների համաշխարհային դաշինքի ամենանշանավոր միջոցառումն է, որտեղ տեխնոլոգիական ոլորտի առաջատարները՝ ներդրողներ, գործադիր տնօրեններ, պաշտոնյաներ, գիտնականներ, տեխնոլոգներ, հանդիպում են ամենամյա միջոցառմանը՝ քննարկելու ոլորտում առկա իրավիճակը, զարգացման ուղղությունը և ապագայի համար դրա կարևորությունը։

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021