Հայաստանի յուրաքանչյուր 3-րդ քաղաքացին աղքատ է. Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանի խոսքով` Հայաստանի յուրաքանչյուր երրորդ քաղաքացին աղքատ է. հարուստների և աղքատների միջև անջրպետը շարունակում է աճել, իսկ իրական միջին խավի ձևավորման հեռանկարները դեռևս մշուշոտ են:

Էներգետիկ անվտանգության ինստիտուտի ղեկավարի համոզմամբ` նախ և առաջ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել բնակչության ոչ միայն եկամուտների, այլև մի շարք այլ հանգամանքների վրա, որոնք պայմանավորում են մարդկանց կյանքի որակը: Դրանց շարքում գիտնականը նշել է առողջապահությունը, կենցաղային պայմանները, կրթության հասանելիությունը, զբաղվածությունը և այլն:

Ներկայումս, ինչպես նշում է, վերլուծական և վիճակագրական տարբեր տվյալների համադրությունը ցույց է տալիս, որ Հայաստանի բնակչության գրեթե կեսն այս կամ այն կերպ բախվում է սոցիալական անվտանգության խնդրին: Սակայն Դավթյանն առավել մտահոգիչ ու վտանգավոր է համարում այն, որ խոցելի են հատկապես երեխաները:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով` Հայաստանի երեխաների 64%-ը սոցիալապես խոցելի են: Մասնավորապես դա ակնհայտ է գյուղական համայնքներում, որտեղ տվյալ ցուցանիշը հասնում է 82%-ի, իսկ քաղաքներում` 53%-ի: Հաղորդվում է, որ երեխաների միայն 12%-ը սոցիալական խնդիրների չեն բախվում:

Վահե Դավթյանի համոզմամբ` ՀՀ իշխանությունների կողմից հայտարարված 10% տնտեսական աճի հավանականությունն այս պարագայում հերթական «տնտեսական առասպելաբանությունն է», որը նպատակ ունի լրացնել ռազմավարական վակուումը` ձևավորված կառավարության տնտեսական քաղաքականությունում:

Գիտությունների դոկտորի խոսքով` տնտեսական աճի գնահատման հիմքում պաշտոնյա-տնտեսագետների հաշվարկում են ոչ թե իրական, այլ անվանական ՀՆԱ-ն, որի աճը կարող է պայմանավորված լինել նաև ինֆլյացիայի աճով: Դավթյանը նշում է, որ Հայաստանում հունվար-հուլիս ամիսներին գնաճը կազմել է 6,1%, որտեղ սննդամթերքը` 8,5%: Միաժամանակ, աշխատավարձերի բարձրացումն այդ ընթացքում 5%-ից փոքր-ինչ ավելի է եղել:

Օրերս ՀՀ Կենտրոնական բանկը հերթական անգամ բարձրացրել է բազային դրույքը` հասցնելով աննախադեպ ցուցանիշի` 7%-ի: Սա, Դավթյանի համոզմամբ, հանգեցնելու է վարկային տոկոսադրույքների աճին ինչպես բիզնեսի, այնպես էլ բնակչության համար:

Գիտնականը եզրակացնում է, որ աղքատության մակարդակի գնահատման բազմակողմանի սկզբունքի կիրառման դեպքում Հայաստանի յուրաքանչյուր երրորդ քաղաքացին աղքատ կհամարվի (այդ թվում` աղքատներ, շատ աղքատներ և ծայրահեղ աղքատներ):

Քաղաքական գիտությունների դոկտորի մյուս եզրակացությունն այն է, որ աղքատների և հարուստների միջև տարանջատումը շարունակում է խորանալ, իսկ միջին խավի ձևավորման նախադրյալներ առայժմ չեն նշմարվում: Նրա խոսքով` առանց սոցիալական ճգնաժամի հաղթահարման, Հայաստանում խիստ բարդ կամ անհնար կլինի հաղթահարել քաղաքական ճգնաժամն ու սկսել կառուցել արտաքին հարաբերությունները: Դավթյանի պնդմամբ` բնակչության մեծ մասը զբաղվելու է օրվա հացի հայթայթմամբ, մի մասը կմեկնի արտագնա աշխատանքի, միայն փոքր մասը կշարունակի «գրոշներ ստանալ քաղաքական խաղում»:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021