«Երկրորդ կեսի» բույրը բարձրացրել է քնի որակը

Գիտնականները փորձարկման արդյունքում եզրակացրել են, որ հարազատ մարդու բույրը շնչելիս մարդն ավելի հանգիստ է քնում և առավոտյան ավելի հագեցած է իրեն զգում:

Բրիտանական Կոլումբիայի համալսարանի հոգեբանները եզրակացրել են, որ ռոմանտիկ հարաբերություններում զուգընկերոջ բույրը դրականորեն է ազդում քնի որակի վրա, նույնիսկ եթե այդ զուգընկերը չի քնում անմիջապես կողքին:

Հետազոտությունն իրականացնող Մարլիզ Հոֆերը նշել է, որ ուսումնասիրությունը կրկին ապացուցել է, որ սովորական քնի որակն էականորեն բարձրանում է զուգընկերոջ մարմնի բույրը շնչելիս: Գիտնականի խոսքով՝ նկատվել է այն էֆեկտը, որը համապատասխանում է մելատոնին ընդունելուն (ցիրկադային ռիթմերը կարգավորող դեղամիջոց):

Գիտնականները փորձարկում են արել, որի ժամանակ 155 մարդ քնել է՝ բարձերեսի փոխարեն օգտագործելով մարզաշապիկ: Փորձարկվողների մի մասն անծանոթ մարդու մաքուր «բարձերեսի» վրա է քնել: Մյուս մասնակիցներն օգտագործել են իրենց զուգընկերների հագած շորերը: Փորձի մասնակիցների «երկրորդ կեսերին» նախօրոք մաքուր շապիկներ են տրվել՝ 24 ժամ հագնելու համար:

Խորհուրդ է տրվել զերծ մնալ օծանելիքից և բուրավետ նյութերից, ֆիզիկական վարժություններից, ծխելուց և ծանր հոտով սննդից: Շապիկները փորձարկվողներին վերադարձնելուց հետո դրանք պահվել են բացասական ջերմաստիճանում՝ բույրը պահելու համար:

Մասնակիցներին յուրաքանչյուրին տարամադրել են երկուական շապիկ՝ չտեղեկացնելով, թե հատկապես ով է կրել այն և կրել է ընդհանրապես, թե՝ ոչ: Փորձարկվողներն առաջին օրը քնել մի, հաջորդ օրը՝ մյուս շապիկի վրա: Քնի որակը չափվել է ակտիգրաֆների օգնությամբ (մարդու շարժումն արձանագրող ցուցիչ): Արթնացումից հետո մասնակիցները նաև պատմել են իրենց ինքնազգացողության և տպավորությունների մասին: Փորձարկման վերջում մասնակիցները պետք է կռահեին՝ շապիկներից ո՞րն էր իրենց զուգընկերը հագել:

Փորձարկվողները նշել են, որ իրենց ավելի հանգստացած են զգացել, երբ կարծել են, թե իրենց զուգընկերոջ բույրն են շնչել: Անկախ դրանից՝ դիտարկման տվյալները ցույց են տվել, որ հետազոտության մասնակիցներն առավել լավ են քնել (քիչ են շրջվել և տեղաշարժվել քնած ժամանակ), երբ զգացել են ծանոթ մարդու բույրը:

Փորձարկման հեղինակների խոսքով՝ ռոմանտիկ զուգընկերոջ տևական ֆիզիկական ներկայությունը գիշերային հանգստի ժամանակ կապված է առողջության համար դրական արդյունքների հետ, օրինակ՝ անվտանգության զգացման, հանգստության և թուլացման, և հնարավորություն է տալիս ավելի խորն ընկղմվել քնի մեջ: Զուգընկերոջ սովորական բույրը նույն արդյունքն է ունենում: Ներկայումս գիտնականները մասնակիցների են հավաքագրում նոր փորձարկման համար, որպեսզի պարզեն, թե որքանով կարող է ծնողների բույրը բարելավել երեխայի քունը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021