Քոչարյանի վերաբերյալ որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 17-ին

Այսօր կայացավ Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և 3 բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատական նիստը:

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի) կայացավ Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նարձրաստիճան մյուս պաշտոնյաների գործով դատական նիստ: Դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն կողմերը չեն ներկայացրել:

Սահմանադրական դատարանի կողմից հրապարակված եզրակացությունից հետո սա առաջին նիստն էր, որտեղ քննվում էր նաև Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ երկրորդ նախագահի ազատ արձակման պահանջով: Նիստին մասնակցում էին նաև Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը, մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով զոհվածների իրավահաջորդները:

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքից ազատելու միջնորդության վերաբերյալ դատարանը որոշում այսօր չի հրապարակել: Դատավոր Աննա Դանիբեկյանը նիստը փակված է հայտարարել՝ հաջորդը նշանակելով սեպտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021