Սեպտեմբերի 12, 2019, 21:25
Խմբագրություն Hovhannisyan
127

Նոր օրենքներով ծխելը կարգելվի մի շարք հաստատություններում

Կառավարության հավանությանն արժանացած օրենսդրական առաջարկությունները ենթադրում են փակ և աստիճանաբար նաև կիսափակ տարածքներում ծխելն արգելում:

Ծխելն աստիճանաբար կարգելվի նաև կիսափակ տարածքներում / ©o.canada.com / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել օրենքների նախագծերի փաթեթին, որով նախատեսվում է արգելել ծխախոտի օգտագործումը փակ տարածքներում և աստիճանաբար նաև՝ կիսափակ տարածքներում:

Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում են որոշակի սահմանափակումներ նաև հանրային տրանսպորտում, մանկական խաղահրապարակներում, առողջապահական, մշակութային, կրթական հաստատություններում:

https://www.facebook.com/armgovernment/posts/2546951461994569

Որոշակի կարգավորումներ են նախատեսվել նաև ծխախոտի վաճառքի և ծխախոտային ապրանքատեսակների առաջխաղացման և գովազդի սահմանափակման ուղղությամբ:

https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/2987706014589353/

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ նախագիծն արդեն մեկ տարի մշակման փուլում է, այնտեղ հաշվի են առնված գրեթե բոլոր կողմերի կարծիքները: Նախարարը տեղեկացրել է, որ Վարչապետի առաջարկով օրենքի մի շարք դրույթներում փոփոխվել են ժամկետները. ցուցադրության մասով՝ 2021թ.-ից, իսկ օգտագործման ամբողջությամբ սահմանափակման մասով դրույթները կգործեն 2022թ. մարտից:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Հանրաճանաչ

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն