Թուրքիան մտադիր է Ախալքալաքում ռազմաբազա ունենալ

Հաղորդվում է, որ Ախալքալաքում մինչև 2007թ. գործած ռուսական ռազմաբազայի տարածքում թուրքական ընկերություններն արդեն վերանորոգման աշխատանքներ են սկսել:

Տեղեկություն է տարածվել, որ Թուրքիան նախատեսում է ռազմաբազա տեղակայել Վրաստանում, մասնավորապես` Ախալքալաքում: Այստեղ, ինչպես հայտնի է, մինչև 2007թ. տեղակայված է եղել ռուսական 62-րդ ռազմաբազան: Ենթադրվում է, որ թուրքական բազան նույն վայրում է գործելու:

Հաղորդվում է, որ թուրքական ընկերությունները ներկայումս այդ տարածքում վերանորոգման աշխատանքներ են մեկնարկել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկյան կողմից կարծիքներ էին հնչել` Ախալքալաքում ՆԱՏՕ-ի ռազմաբազա հիմնելու վերաբերյալ: Նպատակ էր նշվում Սիրիային մոտ գտնվելու անհրաժեշտությունը:

Հավելենք նաև, որ Թուրքիան Վրաստանում արդեն վերահսկողություն ունի տեղի բոլոր ավիաբազաների և ռազմավարական կարևոր օբյեկտների նկատմամբ. նման հնարավորություն Անկարան ձեռք է բերել սեփական մասնագետների և ընկերությունների միջոցով դրանց վերանորոգումն ու շինարարությունն իրականացնելուց արդյունքում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021